Добавить новость
ru24.net
World News
Ноябрь
2018

Ամերիկացի քաղաքապետը դարձել է մարիխուանայի առաջին օրինական գնորդը Մասաչուսեթսում

0

Ամերիկյան Նորթհեմփթոնի քաղաքապետ Դևիդ Նարքուիքսը դարձել է մարիխուանայի առաջին օրինական գնորդը Մասաչուսեթս նահանգում:  

Ինչպես հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին, գնումից հետո խանութի աշխատակիցները քաղաքապետին խորհուրդ են տվել չշտապել այն օգտագործելու հարցում, ինչին ի պատասխան քաղաքական գործիչն ասել է, որ մտադիր է այն պահպանել որպես «պատմական կարևոր իրողության» փաստ:

Նահանգում ընդունված օրենքի համաձայն՝ մարիխուանայի պարունակությամբ պատրաստի ծխախոտները, տերևները, քաղցրավենիքը կամ յուղը կարող է գնել 21 տարին լրացած յուրաքանչյուր անձ:

Խանութները մեկ գնորդին իրավունք ունեն վաճառելու բույսի մեկ ունցիայից (28.3 գրամ) ոչ ավել կամ ուտելու համար նախատեսված արտադրանքի 20 բաժին: Բացի դրանից, ապրանքի փաթեթավորումն այնպիսին պետք է լինի, որ այն չկարողանան բացել երեխաները:

Հիշեցնենք, որ Մասաչուսեթս նահանգի երկու քաղաքում բացվել են ոչ բուժական նպատակով մարիխուանա վաճառող առաջին խանութները:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса