Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

WSJ-ը պատմել է՝ որ պետություններն են օգնում Հյուսիսային Կորեային շրջանցել ՄԱԿ-ի պատժամիջոցները

0

ԿԺԴՀ զինվերները, ինչպես նաև իշխանությունների ենթակայության տակ գտնվող ընկերությունները, կապալառուներն ու զենքի վաճառքով զբաղվողները գործում են՝ շրջանցելով ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցներն ու օգնելով Փհենյանին շրջանցել Վաշինգտոնի «առավելագույն ճնշումը», գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ռազմական աղբյուրներին ու դիվանագետներին:

Պարբերականը նշում է, որ հյուսիսկորեացի հատուկ ծառայությունների զինվորականները գաղտնի մարզում ու վերապատրաստում են Ուգանդայի էլիտար զորքերի զինվորականներին: «Մենք երբեք չեն խզել մեր կապերը [ԿԺԴՀ-ի հետ]: Պարզապես նրանք ընդհատակ են անցել», - պարբերականի հետ զրույցում նշել է ուգանդացի մի սպա, որին հյուսիսկորեացիները վերջերս են վերապատրաստել:

Ուգանդացի սպաների խոսքով՝ հյուսիսկորեացիները, սակայն, խիստ պայմաններ են սահմանել՝ արգելելով երբևէ պատմել իրենց մասին կամ լուսանկարել:

Պարբերականը նշում է, որ աֆրիկյան այն պետությունները, որոնք պարտավորվել են խզել կապերը Փհենյանի հետ, այդպես էլ չեն կատարել իրենց պարտավորությունները: Պաշտպանության ոլորտում աշխատող դիվանագետների ու վերլուծաբանների խոսքով՝ այնպիսի պետությունները, ինչպիսին են Տանզանիան, Սուդանը, Զամբիան ու Մոզամբիկը, չեն հրաժարվել Հյուսիսային Կորեայի հետ կապերից և պարզապես գաղտնի են պահում դրանք:

WSJ-ի տվյալներով՝ հյուսիսկորեացի զինվորականներն ու Փհենյանի ենթակայության տակ գտնվող ընկերություններն այդ երկրներում առաջարկում են ոչ շատ թանկարժեք ապրանքներ ու ծառայություններ, այդ թվում՝ զինամթերքի մատակարարում, ռազմական վերապատրաստում, աշխատուժի տրամադրում և այլն:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса