Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

«Այդ քարերն ինձ հանգիստ չեն թողնում». պոլսահայ լրագրողն արձագանքել է թուրք նախարարին, որը պնդում է, թե իշխանությունները բազմաթիվ եկեղեցիներ են վերակառուցում

0

Պոլսահայ լրագրող Արիս Նալջըն արձագանքել է Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարար Նուրի Էրսոյի այն հայտարարությանը, ըստ որի՝ վերջին 11 տարում Թուրքիայի իշխանությունները վերանորոգել են 57 հայկական, հունական, ասորական ու բուլղարական եկեղեցիներ:

Ստամբուլահայ լրագրողը հիշեցրել է նախարարին Արևմտյան Հայաստանի և այժմյան ամբողջ Թուրքիայի տարածքում ավերակների վերածված բազմաթիվ եկեղեցիների ու վանքերի մասին, որոնք հաճախ ենթարկվում են գանձագողերի հարձակումներին, վերավաճառվում մի քանի անգամ կամ դիտավորյալ քանդվում:

Նալջընը նկատում է, որ բամզաթիվ դեպքերում իշխանությունները լուռ են, ինչով էլ փաստացի խրախուսվում է հայկական եկեղեցիների և անգամ գերեզմանատների ավերումն ու վաճառքը:

«Այդ քարերն ինձ հանգիստ չեն թողնում: Չկա մի օր, որ ճանապարհորդություններիս ընթացքում ձեռք բերածս ընկերներից մեկը մի նոր նկար ու պատմություն չուղարկի», - նշել է պոլսահայ լրագրողը:

Լրագրողի խոսքով՝ իրեն հաճախ են դիմում Թուրքիայի տարբեր անկյուններից՝ խնդրելով կանխել մշակութային թալանը:

«Երբեմն Սասունում մահվան եզրին գտնվող ինչ-որ մի կնոջ՝ Ֆրեզնո հասած հայ ազգականներին ենք փորձում գտնել, երբեմն՝ Դերսիմում մի հայ գերեզմանատան վաճառքի հանվելն ենք փորձում կանխել… Շատ անգամ այդ հարցերով ինձ գրողները նշում են, որ դիմել են Թուրքիայում հայկական հիմնադրամներին, սակայն մնացել են անպատասխան: Ամաչում եմ, բայց չեմ զարմանում», - նշել է Նալջընը՝ քննադատելով Պոլսո Հայոց պատրիարքարանին ու այն ղեկավարող Արամ Աթեշյանին, որը հայտնի է թուրքական իշխանությունների հետ իր սերտ կապերով:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Андреева вышла в четвертьфинал WTA 500 в Брисбене, обыграв Носкову






Есть жертвы: в Новой Москве загорелись бытовки

От «императрицы» до «короля»: топ-7 звезд, которые носят парики

Приставы начали конфискацию имущества Абызова на 24 млрд рублей

Огнеборцы в ходе тушения пожара в Новой Москве обнаружили тело погибшего