Լատվիայի նախագահը կոչ է արել Պրահայի քաղաքապետնին հրաժարականի դիմում գրել
Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսը կոչ է արել Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովին հրաժարական տալ պաշտոնից: Այդ մասին երկրի ղեկավարը հայտարարել է Լատվիայի հանրային հեռուստաընկերության եթերում:
Ռայմոնդս Վեյոնիսի պարզաբանմամբ՝ քաղաքապետը պետք է հրաժարական տա քաղաքի հանրային տրանսպորտի փոխադրումները սպասարկող ընկերության շուրջ ստեղծված կոռուպցիոն սկանդալի պատճառով:
«Իմ կարծիքով, հրաժարականը ճիշտ կլիներ, որովհետև, ընդհանուր առմամբ, տեղական ինքնակառավարման մարմինների կամ որևէ ձեռնարկության աշխատանքի, այնտեղ առաջացած խնդրի կամ թերության համար պատասխանատուն առաջին հերթին կառավարիչն է՝ այս դեպքում Պրահայի քաղաքապետը», - ասել է երկրի ղեկավարը:
Նա նշել է, որ Լատվիան պետք է շարժվի դեպի «արևմտյան քաղաքական ստանդարտներ», այսինքն, քաղաքական գործիչները պետք է հեռանան, եթե նրանց ազնվությունը կասկածի տակ է դրվում, սակայն, ըստ նրա, Լատվիայում նման պրակտիկա դեռևս չկա:
Հիշեցնենք, որ Ռիգայի քաղաքային խորհրդի անդամները հատուկ նիստում, վստահության քվե են տվել Պրահայի քաղաքապետ Նիլ Ուշակովին և նա շարունակում է պաշտոնավարել: