Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Տիմոշենկոն ասել է, որ Ուկրաինան Եվրոպայի ամենաաղքատ երկիրն է

0

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան պաշտոնապես Եվրոպայի ամենաաղքատ երկիրն է, իսկ երկրից աշխատանքային միգրացիան պարզապես փախուստ է հիշեցնում: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Ուկրաինայի բնակչության 58.7 տոկոսը ցածր եկամուտ ունի, 30.5 տոկոսը՝ իրական կենսաապահովման նվազագույնից ցածր եկամուտ: Մենք պաշտոնապես տարածաշրջանում և մայրցամաքում ամենաաղքատ երկիրն ենք: Հենց դա է աղետալի արտագաղթի իրական պատճառը»,- գրել է Տիմոշենկոն:

Նա նշել է, որ Ուկրաինայի արտգործնախարարության տվյալներով՝ նախորդ տարի երկիրը լքել է մոտ մեկ միլիոն մարդ, ևս երեք միլիոնն այժմ պատրաստ է հեռանալ Ուկրաինայից:

Տիմոշենկոյի խոսքով՝ աշխատանքային միգրացիան, որին աջակցում են Ուկրաինայի իշխանությունները, նման է փախուստի՝ «նորմալ աշխատավարձերի, կենսաթոշակների, սոցիալական երաշխիքների և ապագայի հեռանկարի բացակայության պատճառով»:

Ուկրաինայի նախկին վարչապետը խոստացել է նախագահական ընտրություններին հաղթելու դեպքում չեղարկել արտերկրից եկող դրամական փոխանցումների և ծանրոցների համար գործող հարկերը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса