Forbes-ը հրապարակել է ԱՄՆ-ի՝ տարվա ամենահարուստ հայտնիների ցանկը
Ըստ Forbes ամսագրի՝ ամերիկացի ռեժիսոր Ջորջ Լուկասը գլխավորում 2018 թվականի ԱՄՆ-ի ամենաբարձր վարձատրվող աստղերի ցանկը: Նրա կարողությունը գնահատվել է 5.4 միլիարդ դոլար:
Երկրորդ տեղը զբաղեցրել է ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, որի կարողությունը կազմում է 3.7 միլիարդ դոլար:
Լավագույն եռյակն, ըստ ամսագրի, եզրափակել է հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրին`2.8 միլիարդ դոլար կարողությամբ:
Տասն ամենահարուստ հայտնիների ցանկում են նաև լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը (1.7 մլրդ դոլար), մոդել Քայլի Ջենները (900 մլն դոլար), ռեփեր Ջեյ-Զին (900 մլն դոլար ) ռեփեր Դիդդին (825 մլն դոլար), շոումեն Դեյվիդ Կոպերֆիլդը (875 մլն դոլար), գոլֆիստ Թայգեր Վուդսը (800 մլն դոլար), դետեկտիվ ժանրի գրող Ջեյմս Պատերսոնը (800 մլն դոլար):