«Հրապարակ». Վերջնական որոշված է ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը նախկին 9-ի փոխարեն դարձնել 11, որը կբաշխվի ըստ Դոնթի բանաձևի
«Վերջնական որոշված է ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը նախկին 9-ի փոխարեն դարձնել 11, որը կբաշխվի ըստ Դոնթի բանաձևի. մեծ ֆրակցիաներին՝ շատ, փոքրերին՝ քիչ: Սակայն հանձնաժողովների նախագահները դեռևս որոշված չեն:
Նոր հանձնաժողովները լրացուցիչ ծախս են բյուջեի վրա, որովհետև հանձնաժողովի նախագահների ստատուսը նախարարի ստատուսին հավասարեցված է, աշխատավարձը՝ բարձր, սպասարկող անձնակազմ, «պադավատ», տեղակալ, որը նույնպես պետք է ապահովված լինի նման «բարիքներով»:
Հիշեցնենք՝ ՀՀԿ-ի ժամանակ «Ելքին» հանձնաժողով չհասավ, քանի որ ՀՀԿ-ն կրճատեց դրանց թիվը, որ «Ելքից» որևէ մեկը հանձնաժողովի նախագահ չդառնա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: