Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է նոր գլխավոր մարզչի անունն, իսկ հետո հեռացրել գրառումը

0

«Մանչեսթեր Յունայթեդն» իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ Ժոզե Մոուրինյուի հեռանալուց հետո թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Ուլե-Գունար Սուլշերը, որը գլխավորում է «Մոլդեն»:

 

Մանկունիացիները հրապարակել էին Սուլշերի` 1999 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակչի` «Բավարիայի» հետ խաղում հեղինակած հաղթական գոլի տեսանյութը (2:1):

 

«Սուլշերը կդառնա մեր գլխավոր մարզչի պաշտոնակատարը «Կամպ Նոոում» հեղինակած այս գոլով ակումբին տիտղոս պարգևելուց 20 մրցաշարջան անց»,- գրված էր տեսանյութի մեկնաբանությում:

 

 

Բացի այդ, Նորվեգիայի վարչապետ Էռնա Սուլբերգը սոց.ցանցերում կատարած գրառմամբ շնորհավորել էր իր հայրենակցին.

 

 

 

Այնուհետև, Սուլբերգը հեռացրել է այս գրառումը «Թվիթերից»:

 

«Մանչեսթեր Յունայթեդը» 17 տուրից հետո անգլիական Պրեմիեր-լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում` իր ակտիվում ունենալով 26 միավոր:

 

Մոուրինյուն 2016 թվականից էր գլխավորում անգլիական ակումբը և 2,5 տարում 3 տիտղոս է նվաճել ՄՅՈւ-ի հետ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса