Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Հաշմանդամության կարգ ստանալու համար մարդիկ նախկինում գնացել են հանձնաժողովների հետ գործարքների. հրահանգ կա վերևից՝ նման դեպքերը խստորեն պատժվում են. Զ. Բաթոյան

0

Հաշմանդամություն ունեցող անձի կարիքների գնահատումը չի լինելու միայն բժշկասոցիալական՝ առողջական խնդիրներից ելնելով: Նախատեսվում է ներդնել նոր մոդել, որպեսզի անձի ամբողջական կարիքների գնահատմամբ մատուցվեն կոնկրետ ծառայություններ: 

Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը:

«Խնդիրները հիմնականում կապված են հաշմանդամության ճանաչման կամ հաշմանդամության խմբի տրամադրման հետ: Այս գործընթացը խնդրահարույց է, և բոլորը, կարծես թե, ծանոթ են դրան: Փորձեցինք այս ոլորտում որոշ փոփոխություններ անել, մենք իրականում ցանկանում ենք գնահատման այլ մոդել ներդնել Հայաստանում, որն ավելի շատ հիմնված կլինի մարդու իրավունքների վրա»,- նշել է Բաթոյանը:  

Փոխնախարարն ընդգծել է, որ հաշմանդամություն ունեցող անձի կարիքների գնահատումը չի լինի միայն բժշկասոցիալական՝ առողջական խնդիրներից ելնելով:

«Գործող համակարգն այդպիսին է: Մենք պետք է գնահատենք անձի կարիքները, որպեսզի հասկանանք, թե ինչ ծառայություններ առաջարկենք: Միգուցե մեկն ունի իր բնակարանը հարմարեցնելու խնդիր, մեկը՝ միայն լսողական սարքի կարիք, մյուսը տարվա մեջ մեկ կամ երկու անգամ վերականգնողական բուժման անհրաժեշտություն ունի: Այսօր այդ անհատական մոտեցումը չկա: Անհատական կարիքների վրա հիմնված աջակցությունը բացակայում է: Այս կարճ ժամանակահատվածում մի շարք փոփոխություններ ենք իրականացրել: Օրինակ, նվազագույնի են հասցվել խորհրդատվական նպատակով ԲՍՓ գործակալություն ուղարկվող դեպքերը: Այսինքն՝ մարզերից հանձնաժողովներից Երևան՝ գործակալություն, ուղարկվող դեպքերն ենք նվազագույնի հասցրել: Մյուս փոփոխությունը կապված է տեխնիկական հարցերի հետ: Նախ՝ գրանցումը, որ մարդիկ կոնկրետ ժամերով գրանցվեն: Ստեղծեցինք ֆեյսբուքյան էջ, որ նրանք կարողանան առցանց կապի մեջ լինել, իրենց մտահոգող հարցերը բարձրացնել»,- նշել է Զարուհի Բաթոյանը:  

Փոխնախարարի խոսքով՝ ոլորտի կոռուպցիոն ռիսկերից մեկն այն է, որ հաշմանդամության կարգ ստանալու համար մարդիկ նախկինում գնացել են հանձնաժողովների հետ գործարքների:

«Այսօր այդ ճանապարհն այլևս չկա, նման դեպքերը խստորեն պատժվում են, հրահանգ կա վերևից, որ նախկին գործելաոճը չի լինելու, սակայն դա կարող է միանշանակ չընդունվել քաղաքացիների կողմից: Հաշմանդամն սկսում է բողոքել, որովհետև իսկապես գործող չափանիշներով չի սահմանվում հաշմանդամությունը, իսկ նախկինում նման դեպքերով դիմել են գործարքների»:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Медведев победил Вавринку и вышел во второй круг турнира ATP в Роттердаме






Газпромбанк Лизинг начал поставку новых автобусов в Ярославскую область

Стартовал новый XIII сезон Международного инженерного чемпионата CASE-IN

У жителя Подмосковья забрали дом за производство наркотиков

Объявлен международный конкурс «Космический кубок: Миссия "ЛУНА"»