Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

«Հայոց աշխարհ». Ինչո՞ւ տրանսպորտային նոր ցանցը չի ներդրվում

0

«Երևանի բնակիչները դեռ նախորդ տարվանից անհամբեր սպասում էին այս տարեվերջին մայրաքաղաքի տրանսպորտային նոր ցանցի ներդրմանն ու շահագործմանը, ինչի շնորհիվ վերջապես հնարավոր կլիներ քաղաքով մեկ երթևեկել անհամեմատ հարմար, անվտանգ ու քաղաքակիրթ տրանսպորտային միջոցներով ու համակարգով: 

Դեռ նախկին քաղաքային իշխանությունները նման խոստում էին տվել՝ նշելով, որ նոր ցանցի մշակումն ամբողջապես ավարտված է, այն հնարավոր է աստիճանաբար կյանքի կոչել ու վերափոխել հին տրանսպորտային համակարգը: 

Բայց, ինչպես ասում են, այս դեպքում նույնպես շաբաթն ուրբաթից շուտ եկավ. այդ հարցում ևս երևանցիներին մեծ հիասթափություն էր սպասում: Ինչպես քաղաքապետ Հայկ Մարությանը վարչապետի պաշտոնակատարի հետ զրույցում նշել էր, նոր ցանցի շահագործումը կհետաձգվի, ընդ որում՝ ոչ թե մի քանի ամսով, այլ 2-4 տարով: 

Քաղաքապետի հայտարարությունը խոր դժգոհություն է առաջացրել ոչ միայն մայրաքաղաքի բնակչության, այլև սպառողների և ուղևորափոխադրողների շահերը պաշտպանող կազմակերպությունների ներկայացուցիչների շրջանում: 

Փորձագետների հավաստմամբ՝ նախկին քաղաքային իշխանությունների ժամանակ մշակված տրանսպորտային ցանցի փաթեթը բավական լավն է ու արդյունավետ, դրա իրագործումը նրանք իրատեսական են համարում՝ նշելով, որ ցանցը ներդնելու համար մի քանի մանր հարցեր էին մնացել հստակեցնելու: 

Եվ հիմա իրենց համար անհասկանալի է քաղաքային նոր իշխանությունների հապաղումը, ժամանակ ձգելը, առավել ևս, որ այդ ցանցի մշակման համար միջազգային խորհրդատու ընկերությանը վարկային միջոցներով 850 հազար դոլար է վճարվել: Ստացվում է, որ այդ գումարը զուր կորչելու է, մինչդեռ Հայաստանի քաղաքացիներն են իրենց գրպանից հատուցելու դրա համար՝ փոխարենը ոչինչ չստանալով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса