Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Լիբանանում զանգվածային հակակառավարական ցույցեր են սկսվել (լուսանկարներ)

0

Լիբանանում զանգվածային հակակառավարական բողոքի ակցիաներ են սկսվել: Դրանք կապված են վերջերս երկրում տեղի ունեցած դեպքի հետ, երբ տեղի բժիշկները հրաժարվել են առանց գումարի բուժել պաղեստինցի երեխային, ինչի հետևանքով վերջինս մահացել է:

Ինչպես նշում է ria.ru-ն, 3-ամյա երեխան գլխուղեղի անհապաղ վիրահատության կարիք ուներ: Վիրահատության արժեքը 25 000 դոլար էր: Երեխան կոմայի մեջ է ընկել, սակայն հիվանդանոցները հրաժարվել են նրան ընդունել, քանի որ ծնողները վճարունակ չեն եղել: Դրա հետևանքով փոքրիկը մահացել է:

Այս դեպքից վրդովված՝ երկրում պաղեստինցի փախստականների ճամբարներում բողոքի զանգվածային ալիք է բարձրացել: Նրանց են միացել նաև այլ քաղաքների հարյուրավոր բնակիչներ:

Մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ ծածանելով Լիբանանի ու Պաղեստինի դրոշները: Մասնակիցները բղավել են հակակառավարական կարգախոսներ՝ իշխանություններին մեղադրելով անարդար հասարակարգի ձևավորման համար: Այնուհետև մասնակիցների մի մասը փողոցներում մեքենաների անիվներ է հրկիզել:

Նշվում է, որ մայրաքաղաք Բեյրութում ցուցարարների ու իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել:

Բեյրութում ցուցարարները բողքում են տնտեսական ու քաղաքական ոլորտում ստեղծված ճգնաժամային իրավիճակի դեմ: Հայտնի է, որ  երկրի իշխանությունները մայիսից սկսած չեն կարողանում կառավարություն ձևավորել:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Рублёв вышел в четвертьфинал турнира ATP-250 в Монпелье






Полина Диброва показала фотосессию с символом 2025 года

В Феодосии введен в эксплуатацию новый жилой комплекс “Утесов”

В Ярославле в перестрелке при задержании преступника погиб сотрудник полиции

Захарова: Западные страны сами себя обделяют теряют от отмены российской культуры