Նևիլը Պոգբայի մասին. Հենց նոր հեռացված մարզչի գերեզմանին պարելը տեղին չէ
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը քննադատության է ենթարկել Պոլ Պոգբային, որն իր Instagram-ում սեփական լուսանկարն էր հրապարակել ու գրել` «Նկարագրություն մտածիր»:
Որոշ ժամանակ անց ֆրանսիացին հեռացրել էր այդ գրառումը.
«Մանչեսթեր Յունայթեդը» լավագույն թիմն է Պոլ Պոգբայի հետ: Նա ահռելի տաղանդ ունի, ես իսկապես հավատում եմ նրան` որպես ֆուտբոլիստի:
Պոլն անկասկած վիճել էր մարզչի հետ: Նա նրան չէր հավատում, նա նրան դուր չէր գալիս, հավանաբար, Մոուրինյուին լավ մասնագետ չէր համարում, և` հակառակը: Մոուրինյուն Պոգբային այնքան լավ ֆուտբոլիստ չի համարում, որքան` ինքն է կարծում:
Վերջին 6 ամսվա ընթացքում նրանք իսկապես հեռացել էին իրարից: Կարծում եմ` հենց նոր հեռացված մարզչի շիրմաքարին պարելը տեղին չէ:
Ժոզեն կորցրել է աշխատանքը, իսկ Պոլն ու իր մարդիկ այդպիսի գրառում էին կատարել. չկարծեք, թե սա պատահականություն է, մտածված թվիթ: Սա հիմարություն է:
Իրականությունն այսպիսին է. մարզիչը միշտ մեղավոր կլինի, միշտ քավության նոխազ կլինի: Վերջին 6 տարում «Մանչեսթեր Յունայթեդում» անհաջողություն են ունեցել 3 հիանալի մասնագետներ: Ժոզեն հաղթել է այն բոլոր թիմերում, որտեղ եղել է: Ես երբեք չեմ մտածել, որ նա կհեռանա` առանց տիտղոս նվաճելու»,- Նևիլի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
Ահա Պոգբայի գրառումը.