Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Ամերիկացի կոնգրեսականները ՀՀ հետ երկկողմ հարաբերությունների զարգացման կոչով դիմել են պետքարտուղար Մայք Պոմպեոյին

0

ԱՄՆ Կոնգրեսի՝ Հայկական հարցերով հանձնախումբը հանդես է եկել հայ-ամերիկյան հարաբերությունների ռազմավարական բարելավման կոչ պարունակող բաց նամակով:

Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) պաշտոնական ֆեյսբուքյան էջից:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին ուղղված նամակում կոնգրեսականները կոչ են արել հայ-ամերիկյան տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովը ծառայեցնել որպես  շարունակական ռազմավարական երկխոսության հարթակ, որտեղ կքննարկվեն համատեղ շահերի, ընդհանուր արժեքների, ինչպես նաև հայ և ամերիկացի ժողովուրդների միջև բարեկամության վրա հիմնված երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Կոնգրեսականները պետքարտուղարին կոչ են արել աջակցել Հայաստանում ժողովրդավարության առաջընթացին, քաղաքական, տնտեսական, ռազմական ու մշակութային ոլորտներում նոր մակարդակի վրա հանել երկկողմ հարաբերությունները:

Նշվում է, որ նամակը հեղինակել են կոնգրեսականներ Ջեքի Սփիրը, Դեյվ Թրոթը, Ֆրենք Փալոունը, Դևիդ  Վալադաոն, Ադամ Շիֆն ու Գուս Բիլիրակիսը:

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համպարյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին նման քայլ նախաձեռնելու համար:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса