Կլոպը նշել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության իր ֆավորիտին
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բավարիայի» հետ դիմակայությունից ունեցած սպասելիքներով:
«Անկեղծ ասած,այս փուլում երկու թիմ կա, որոնց հետ չէի ցանկանա հանդիպել այս փուլում: Առաջինը «Բորուսիան» է: Եթե մենք ավելի ուշ հանդիպենք, հիանալի կլինի երկուսիս համար էլ:
Իսկ երկրորդը «Յուվենտուսն» է, քանի որ ինձ համար նրանք մրցաշարի ֆավորիտն են: Նրանք հիանալի փորձ ունեն: Հաշվի առնելով ֆուտբոլիստների տարիքը` տպավորություն է ստեղծվում, որ սա վերջին շանսն է իրենց պաշտպանների համար: Այս տարի «Յուվենտուսին» հաղթելը չափազանց դժվար կլինի:
Մյուս թիմերի հետ մենք ոչ մի խնդիր չունեինք, և մեզ բաժին ընկավ «Բավարիան»: Կարծում եմ` սա լավ վիճակահանություն է մեր երկրպագուների համար: Մենք արդեն նրանց հանդիպել ենք մեկ տարի առաջ մինչմրցաշրջանային մրցաշարում: Հուսով եմ` Լիվերպուլից շատ երկրպագուներ կգան արտագնա խաղին: Այնտեղ հիանալի է»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: