Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Վայերիյ Օսիպյանը վրացական պետհամարանիշ է ստացել

0

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը Վրաստանում մեքենայի պետհամարանիշ է  նվեր ստացել:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը՝ կցելով համապատասխան լուսանկարը:

«Օսիպյանն էլ պետհամարանիշ ունեցավ Վրաստանում...»,-գրել է Խառատյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ից 19-ը պաշտոնական այցով Վրաստանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը:

Երեկ Վրաստանի ներքին գործերի նախարարությունում Հայաստանի ոստիկանության պատվիրակությանն ընդունեց նախարար Գեորգի Գախարիան:

Երկու երկրների իրավապահ կառույցների ղեկավարների առանձնազրույցին հաջորդեց Հայաստանի ոստիկանության և Վրաստանի ՆԳ նախարարության ներկայացուցիչների ընդլայնված նիստը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса