Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Վահագն Հարությունյանի փաստաբանը բողոքարկել է հայցադիմումը վերադարձնելու մասին դատարանի որոշումը. «Փաստինֆո»

0

«Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի փաստաբանը բողոքարկել է ընդդեմ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ներկայացրած հայցադիմումը վարույթ չընդունելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»:

Ավելի վաղ Վահագն Հարությունյանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հերքի իր մասին հնչեցրած հայտարարությունները՝ դրանք որակելով որպես զրպարտություն։ Վ.Հարությունյանի ներկայացուցիչն է փաստաբան Հարություն Հարությունյանը։

Հայցադիմումը դատարան մուտք է եղել նոյեմբերի 20-ին եւ այն մակագրվել է դատավոր Հայարփի Զարգարյանին, ով նոյեմբերի 30-ին որոշում է կայացրել հայցադիմումը վերադարձնելու մասին։ Ըստ դատարանի՝ հայցադիմումում պահպանված չեն օրենսդրական իմպերատիվ պահանջները։ Մասնավորապես՝ հայցադիմումը և դրան կցված լիազորագիրը չեն պարունակում նշում հայցադիմումը ստորագրած հայցվորի ներկայացուցիչ փաստաբան Հարություն Հարությունյանի անձնագրային տվյալները:

Բացի այդ, ըստ դատարանի, ներկայացվել է միայն հայցադիմումի օրինակը պատասխանողին ուղարկված լինելու մասին ապացույցը, որի վերաբերյալ հայցվորի կողմից կատարվել է նաև նշում հայցադիմումում, մինչդեռ, Օրենսդրի կողմից իմպերատիվ պահանջի ուժով պատասխանողին պետք է ուղարկել նաև հայցադիմումին կից փաստաթղթերի օրինակները: Բացի այդ, տվյալ դեպքում հայցադիմումին կից ներկայացվել է նաև կրիչ` որպես ապացույց, որը նույնպես ենթակա է պատասխանողին ուղարկման:

Գործող օրենսդրության համաձայն՝ նշված տեխնիկական խնդիրները հայցվոր կողմը կարող էր եռօրյա ժամկետում ուղղել եւ նորից ներկայացնել այն, սակայն կողմը համակարծիք չի եղել դատարանի նկատառումների հետ եւ որոշել է այն բողոքարկել։ Վերաքննիչ բողոքը վերաքննիչ քաղաքացիական դատարան մուտք է եղել դեկտեմբերի 18-ին։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Индиан-Уэллс (ATP). 3-й круг. Медведев сыграет с Микельсеном, Хачанов – с Шелтоном, Алькарас – с Шаповаловым, Циципас – с Берреттини






Преподаватель ПетрГУ получила Кубок России по волейболу

Губернатор Андрей Чибис и первый вице-премьер России Денис Мантуров обсудили дальнейшее развитие МАУ

Глава FIG Ватанабэ посетил олимпийскую базу в Московской области, где встретился с Нагорным

Убийство женщины в Карелии раскрыто спустя 20 лет