Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Գարեգին Բ-ն եկեղեցականների հետ հանդիպմանը նրանց մաղթել է ուժ, կորով ու Երկնավորի առաջնորդությունն իրենց հոգևոր առաքելության մեջ

0

Դեկտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպեց վերապատրաստման դասընթացներին մասնակցող Հայաստանի, Արցախի և սփյուռքի տարբեր թեմերից ժամանած 16 եկեղեցականների հետ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Դասընթացների պատասխանատու Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց հոգևոր հայրերին, ապա ամփոփելով տարին` տեղեկացրեց, որ փետրվարի 11-ից սկսյալ վերապատրաստման դասընթացներին մասնակցել է 161 հոգևորական` 127-ը Հայաստանից և Արցախից, 34-ը սփյուռքի թեմերից: Անդրադառնալով վերապատրաստման դասընթացների օգտակարությանը` Սրբազան Հայրը խոսեց նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ ունեցած հանդիպումների կարևորության մասին, որոնք հնարավորություն են տալիս Եկեղեցու սպասավորներին Հայոց Հովվապետի հետ քննարկելու իրենց հովվական կյանքին առնչվող զանազան խնդիրներ և մարտահրավերներ:

Այնուհետև հոգևորականներին իր օրհնությունը բերեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն իր հերթին կարևորեց վերապատրաստման դասընթացների անցկացումը` նշելով, որ դրանք առիթ են տալիս հովիվներին առանձնանալու և մտորելու իրենց հոգևոր առաքելության արդյունավորման մասին, ինչպես նաև հարստանալու նոր գիտելիքներով և միմյանց փորձառությամբ: Հայոց Հովվապետն ընդգծեց, որ թեմերում ծառայող հոգևորականների հետ հանդիպումները և հավատացյալներին հուզող տարբեր հարցերի շուրջ քննարկումները մեծապես նպաստում են ապագայի տեսլականի իրականացման, Եկեղեցու հետագա գործունեության նախանշման գործընթացին:

Նորին Սրբությունը, իր գնահատանքը բերելով Եզնիկ Սրբազանին դասընթացների կազմակերպչական գործը ստանձնելու համար, արձանագրեց, որ  ամենը կարվի, որ դասընթացներն ապագայում առավել արդյունաշատ լինեն և ընդգրկեն աստվածաշնչագիտությանը, հովվական աստվածաբանությանը և Եկեղեցու սոցիալական ծառայությանը վերաբերող նորանոր դասընթացներ և քննարկումներ:

Վերջում Վեհափառ Հայրապետը քահանաներին մաղթեց ուժ, կորով ու Երկնավորի առաջնորդությունն իրենց հոգևոր առաքելության մեջ:

Նորին Սրբությունը պատասխանեց նաև հոգևոր հովիվների հարցերին:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса