Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

«Եղբայրներ և քույրեր, դուք արժանի եք սրան». Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է Հայաստանին The Economist-ի կողմից «Տարվա երկիր» ճանաչվելու կապակցությամբ

0

Ամերիկյան Reddit սոցիալական լրատվական կայքի, Initialized Capital վենչուրային ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Հայաստանին՝ հեղինակավոր The Economist պարբերականի կողմից «Տարվա երկիր» ճանաչվելու կապակցությամբ:

«Տարվա երկիր՝ Հայաստան: Եղբայրներ և քույրեր, դուք արժանի եք սրան: Դուք բոլորդ եք դա արել՝ խաղաղ ու հզոր»,-գրել է հայազգի միլիոնատերը՝ նկատի ունենալով  տարեսկզբին տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը»:

Հիշեցնենք, որ բրիտանական հեղինակավոր The Economist պարբերականը «Տարվա երկիր» է ճանաչել Հայաստանը:

Հատկանշական է, որ պատվավոր տիտղոսին պարբերականն արժանացնում է ոչ թե ամենահարուստ, ամենաազդեցիկ կամ ամենահամեղ խոհանոցն ունեցող երկրներին ու ժողովուրդներին, այլ հաշվի է առնում անցնող տարվա ընթացքում տվյալ երկրի գրանցած առաջընթացը:

Ո՞ր երկիրն է անցած 12 ամիսների ընթացքում փոխվել դեպի լավը. այս անգամ հեղինակավոր լրատվամիջոցի կարծիքով դա հենց Հայաստանն է:

Ընդգծելով, որ հաղթողի անունը որոշելն իրենց համար բավականին բարդ ընտրություն է՝ The Economist-ը նկատում է, որ տարվա ընթացքում լավ աշխատանքը դեռևս չի երաշխավորում միանշանակ հաջողություն ապագայում: Այդպես, օրինակ, անցյալ տարվա հաղթող Ֆրանսիան այսօր չի հանգստանում զանգվածային ցույցերից ու անկարգություններից, իսկ 2015-ի հաղթող Մյանման վերջերս «արյունալի» հետընթաց ապրեց:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Андрей Рублёв

Ничушкин оформил хет-трик в НХЛ, Рублёв проиграл на старте «Мастерса». Главное к утру






Знамя Памяти создадут в Сергиево-Посадском округе

В Мосгордуме планируют обсудить снижение скорости электросамокатов

Метеоролог Позднякова: В столичном регионе похолодает до нуля в конце недели

Сергей Собянин: Возвели уникальный спортцентр