Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Սեբաստիան Կուրցը քննադատության թիրախում՝ Ավստրիայից հայաստանցի հղի կնոջն արտաքսելու որոշման համար

0
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտնվել է քննադատությունների թիրախում՝ հայաստանցի հղի կնոջը և նրա ընտանիքին Ավստրիայից արտաքսելու որոշման համար: Նա երեկ հանդիպում է ունեցել Բրեգենց քաղաքում:


Գերմանական DPA գործակալության փոխանցմամբ, Գերմանիային, Շվեյցարիային սահմանակից այս փոքր քաղաքում Սեբասիան Կուրցը սովորաբար վայելում է բնակիչների դրական, լավ վերաբերմունքը, բայց այս անգամ, երբ նա արդեն ցանկացել է հեռանալ, հանդիպման մի շարք մասնակիցներ պահանջել են, որ նա մնա՝ քննարկելու փախստականների հանդեպ տարվող քաղաքականությունը, մասնավորապես, ոստիկանության կողմից վերջերս ձեռնարկած վիճահարույց փորձերը՝ վտարելու հղի կնոջը և նրա ընտանիքին:


«Եթե Դուք չեք ցանկանում մեզ հետ խոսել այստեղ, մենք կարող ենք ցույցի դուրս գալ փողոցներ», - բղավել է հանդիպման մասնակիցներից մեկը:


Քաղաքացիների դիրքորոշումը կիսում է այդ երկրամասի նահանգապետ Մարկուս Ուոլները, ով վարչապետի կուսակցության՝ Ավստրիայի ժողովրդական կուսակցության անդամ է:


Վտարելու գործողությունը նա «սխալ և անմարդկային» է համարել: Ուորլները գտնում է, որ Ավստրիայի նահանգային իշխանությունները պետք է հումանիտար վիզաներ տրամադրելու իրավունք ունենան՝ պաշտպանելու ապաստան փնտրող այն մարդկանց, որոնք ինտեգրվել են հասարակությանը, բայց փախստականի կարգավիճակ տրամադրելու նրանց դիմումներն իշխանությունները մերժել են:


Ավստրիայի գործարար շրջանակներն՝ Արդյունաբերողների ֆեդերացիան, Առևտրի պալատը համաձայն են, որ միգրացիոն կոշտ քաղաքականությունում որոշ մեղմացումներ, որոշ բացառություններ են անհրաժեշտ՝ գտնելով, որ երիտասարդ միգրանտները կարող են որակյալ աշխատուժ դառնալ: Սակայն կառավարությունը մերժել է միգրացիոն հարցերում բացառություններ սահմանելու առաջարկը: Մերժումից հետո Ավստրիայի առևտրի պալատի գործադիր տնօրենը հարցազրույցում ասել էր, թե կառավարությունը սխալ որոշում է ընդունել:


Ավստրիայի 32-ամյա վարչապետ Սեբաստիան Կուրցը լայն ժողովրդականություն է վայելում նաև հակամիգրացիոն կոշտ քաղաքականության շնորհիվ: Բնակչության մեծամասնությունը պաշտպանում է նրան։ Ավստրիայի կառավարությունն ուղիղ մեկ տարի առաջ ձևավորել է Կուրցի պահպանողական Ժողովրդական կուսակցության և ծայրահեղ աջերի՝ Ազատություն կուսակցության կոալիցիան: Նրանք 57 տոկոս ձայն էին ստացել մեկ տարի առաջ անցկացված ընտրություններում: Սակայն հիմա կառավարության հակամիգրացիոն քաղաքականությունը քննադատվում է ինչպես ընդդիմության, այնպես էլ վարչապետի քաղաքական ուժի որոշ ներկայացուցիչների ու գործարար շրջանակների որոշ լոբբիստների կողմից:


Անցած շաբաթավերջին ընդդիմադիր ձախակողմյան ուժերը Վիեննայում 17-հազարանոց ցույց էին անցկացրել՝ բողոքելով կառավարության հակամիգրացիոն քաղաքականության դեմ:



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Андрей Рублёв

Рублев вышел в четвертьфинал теннисного турнира в Роттердаме






«Инфосистемы Джет» и ГК «Юзтех» обеспечат оптимальный режим потребления вычислительных ресурсов ИТ-инфраструктуры

Февральская коллекция обуви Pródan

Петербуржцам назвали цену одного "романтика" в месяц в 2025 году

Гимнастка из Новомосковска завоевала "Кубок суперзвезд" в Москве