Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են առաջին անգամ որոշակի փոխըմբռնման գալ ԼՂ հարցում. Մամեդյարով

0
Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են առաջին անգամ որոշակի փոխըմբռնման գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում, երեկ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը՝ Բաքվում՝ դիվանագիտական կորպուսի անդամների հետ  հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով իր և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Միլանում կայացած հանդիպմանը։


«Կարծում եմ՝ իմ հայ գործընկերոջ հետ Միլանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ առաջին անգամ, փոխըմբռնման ենք հասել, որը երկար ժամանակ մեզ չէր հաջողվում։ Իմ ժամանակի մեծ մասը ես նվիրել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներ փնտրելուն: Դա կլինի նաև հաջորդ տարվա գլխավոր խնդիրը։ Կարևորը շոշափելի արդյունքների հասնելն է», - ըստ «Ինտերֆաքս»-ի, ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:


Նա նաև նշել է, որ 2019-ի հունվարին կրկին հանդիպելու է Զոհրաբ Մնացականյանի հետ՝ քննարկելու խնդրի խաղաղ կարգավորման ուղիները։


Նշենք, որ Մնացականյանն ու Մամեդյարովը Միլանում հանդիպել են դեկտեմբերի 5-ին։


Հայնդիպումից հետո Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների թվով երրորդ հանդիպումը ևս միտված էր առավել հանգամանալից ծանոթանալու խաղաղության գործընթացի վերաբերյալ միմյանց դիրքորոշումներին ու մոտեցումներին։ Այս առումով ծավալվել է մտքերի օգտակար փոխանակություն։


Մնացականյանն ու Մամեդյարովը​ հանդիպել են նաև սեպտեմբերի 27-ին՝ Նյու Յորքում։ Հայաստանում ժողովրդական շարժման արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո Մնացականյանն ու Մամեդյարովն առաջին անգամ հանդիպել են այս տարվա հուլիսին՝ Բրյուսելում։


 



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Елена Рыбакина

Рыбакина выдала тяжелый матч за полуфинал турнира в Абу-Даби






Зима еще даже не началась: Роман Вильфанд сообщил, когда нагрянут сумасшедшие морозы

Владимир Ефимов: Более 2,7 миллиона квадратных метров нежилой недвижимости построили инвесторы в 2024 году

Сотрудники Росгвардии помогли потушить загоревшийся автомобиль в Москве

Врач дерматолог-косметолог Мадина Байрамукова: как можно предотвратить появление морщин во время сна