Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Արման Նավասարդյանը նշանակվել է Համազգային թատրոնի տնօրենի պաշտոնակատար

0

ՀՀ մշակույթի նախարարությունը որոշում է կայացրել Համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել թատրոնի դերասան Արման Նավասարդյանին։ Նշանակումն արվել է 6 ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար։ Այդ մասին Tert.am Life–ին հայտնեց Արման Նավասարդյանը։

Դերասանի թեկնածությունն առաջադրել էր Համազգայինի թատերախումբը, որի գործադուլի արդյունքում նախկին տնօրեն Վիգեն Չալդրանյանը հրաժարական ներկայացրեց։

Դերասանների ցանկությունն էր թարտրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում էլ տեսնել դերասանուհի Նարինե Գրիգորյանին։ Նորանշամակ տնօրենը հայտնեց, որ նրա նշանակումն էլ շուտով կարվի։

Արմանի փոխանցմամբ` թատրոնի բնականոն  աշխատանքն այսօրվանից վերսկսվել է։ Արդեն իսկ գործի են անցել և մոտ մեկուկես ամսից հանդիսատեսին կհանձնեն նոր ներկայացումմ։ Նրա խոսքով` ծրագրերը շատ են, սակայն դրանց մասին կխոսի ավելի ուշ։

Ավելի վաղ Tert.am Life–ին տված հարցազրույցում Արմանն ասել էր, որ պատրաստ է վերցնել թատրոնի տնօրեն լինելու պատասխանատվությունը, եթե նախարարությունը հավանության արժանացնի իր թեկնածությունը:

«Ես, ինչպես և իմ շատ ընկերները, որոնք թատրոնում են, չափազանց մեծ սեր ու նվիրվածություն ենք ցուցաբերում մեր թատրոնին և հանուն մեր թատրոնի, հանուն այն լուսավոր ապագայի, որը մենք փափագում ենք և թատրոնը պիտի ունենա, ես պատրաստ եմ ստանձնել տնօրենի պարտականությունները»,-ասել էր նա:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Организаторы турнира WTA в ОАЭ извинились за ошибку с гражданством Касаткиной






Смена программы Семененко, мастер-класс Игнатовой и здоровье Тарасовой: что обсуждают в мире фигурного катания

В Находке подростки избили гостей ресторана, отказавшихся дать им сигареты

Ночная атака дронов на регионы России и взрыв в Москве: главное за день

В СВР рассказали, как проходила Ялтинская конференция