Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Ստավրոպոլում կանխվել է ԻՊ գրոհայինների ծրագրած ահաբեկչությունը

0

Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքում իրավապահները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ գրոհայինների խումբ են չեզոքացրել: Հայտնի է, որ ահաբեկչական խումբը հարձակում էր նախապատրաստում ՌԴ տարածքում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նշվում է, որ գրոհայինները կրակ են բացել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների ուղղությամբ, սակայն պատասխան բացված կրակից ահաբեկիչները սպանվել են: Իրավապահների շրջանում տուժածներ կամ զոհեր չկան:

Միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել ապօրինի զենքի կրման, ահաբեկչական գործողության նախապատրաստման ու ահաբեկչական կազմակերպության ստեղծման մասին հոդվածների հիմքով: 

Հայտնի է, որ վերջին տարում ՌԴ ԱԴԾ-ին հաջողվել է երկրում ավելի քան 20 ահաբեկչական հարձակում կանխել:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса