Հայտնի են «Ալաշկերտի» ձմեռային ծրագրերը և մրցակիցները
Հայտնի են «Ալաշկերտի» ծրագրերը` ձմեռային նախապատրաստական փուլի ընթացքում:
Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ թիմն առաջին հավաքը կանցկացնի հունվարի 11-23, Երևանում: Հունվարի 24-ից փետրվարի 6-ը «Ալաշկերտն» ուսումնամարզական հավաք կանցկացնի Անթալիայում, որի ընթացքում նախատեսված են 3 ստուգողական հանդիպումներ:
Հունվարի 30-ին Արամ Ոսկանյանի գլխավորած թիմը կհանդիպի Չեխիայի Բարձրագույն խմբում հանդես եկող «Սլովացկո» ակումբին, իսկ փետրվարի 4-ին «Ալաշկերտը» կխաղա ղազախական «Ակտոբեի» հետ, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին:
Փետրվարի 5-ին ալաշկերտցիները կհանդիպեն Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Մարիուպոլին», իսկ հաջորդ օրը կվերադառնան Երևան:
Փետրվարի 11-25-ը «Ալաշկերտը» ևս մեկ ուսումնամարզական հավաք կանցկացնի Անթալիայում, որի ընթացքում նախատեսված են 6 ստուգողական հանդիպումներ: Մրցակիցների վերաբերյալ տեղեկություններ կհրապարակվեն առաջիկայում: