Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Նախատեսվում է բենզալցակայանների և գազալցակայանների տուրքերը գրեթե 2 անգամ բարձրացնել, ինչի դեպքում բենզինը կթանկանա նվազագույնը 10 դրամով. Ա. Աբովյան

0

Բենզալցակայանների, գազալցակայանների տուրքերը գրեթե երկու անգամ բարձրանում են.  այսօր Երևանի 2019-ի բյուջեի հետ կապված քննարկմանը հայտարարեց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Աբովյանը:

«Չնայած մենք որդեգրել էինք  բիզնեսի խրախուսման սկզբունքային ծրագիրը, բայց այսօր ունենք այն, ինչ ունենք՝ ավելանում են տուրքերը: Նույն քաղաքապետարանը բացատրում է, որ, օրինակ՝ բենզինի գինը կավելանա 1.5-2 դրամով, բայց մենք հավատացնում ենք, որ ոչ, այդ դեպքում բենզինը կթանկանա նվազագույնը 10 դրամով, և չկա մի մեխանիզմ, որ դուք սեփականատիրոջը ստիպեք, որ նա չբարձրացնի արժեքը, նա հիմք ունի գին բարձրացնելու»,-ասաց նա:

Երևանի ավագանու «Լույս» դաշինքի խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը շարունակեց, որ Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ գումար պետք է հավաքագրի և  դա պետք է անի հենց ՓՄՁ-ների հաշվին: Նա տեղեկացրեց, որ որոշվել է ավելացնել ժամը 24։00-ից հետո աշխատող կրպակների ու սննդի կետերի վճարելիք տուրքը։

Մասնավորապես՝ քաղաքապետարանը նախատեսում է Երևանի վարչական տարածքում առևտրի, հանրային uննդի oբյեկտներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար օրացուցային տարվա համար տեղական տուրքը սահմանել առևտրի oբյեկտների համար՝ 120 հազար դրամ, իսկ հանրային uննդի և զվարճանքի oբյեկտների համար՝ 250 հազար։ «Առևտրի օբյեկտների մասով ստացվում է, որ մեծ սուպերմարկետները  վճարելու են 120 000 դրամ, իսկ փոքր կրպակը, որ այդ գումարը մեկ ամսվա եկամուտն է, ևս 120 000 դրամ, և այս թվերն ավելացել են նախորդ բյուջեի համեմատ և հասցվել են օրենքով սահմանված թույլատրելի առավելագույնին»,-ասաց նա:

Ըստ Խաժակյանի՝ բենզալցակայանների, գազալցակայանների տուրքերի ավելացումը կրկին վնասելու է փոքր ընկերություններին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Зарина Дияс

Сенсацией обернулся матч Зарины Дияс за четвертьфинал турнира в Мумбаи






В Госдуме предложили повысить штрафы для чиновников за оскорбление россиян

В Перове около 600 москвичей приступают к осмотру квартир по программе реновации

Уникальную операцию провели приморские врачи трехлетнему ребенку

Что стало с актерами фильма «Москва слезам не верит»