Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Շվեդիայում դատարանն արգելել է մուրացիկությամբ զբաղվել

0

Շվեդիայի վարչական դատարանն արգելել է երկրի հարավում գտնվող Սքոնե նահանգի Վելլինգե քաղաքում մուրացիկությամբ զբաղվել, գրում է Euronews-ը:

Նման որոշման համար հիմք են ծառայել ապացուցված փաստերն այն մասին, որ քաղաքի մուրացիկները պարբերաբար խախտել են հասարակական կարգը:

«Իհարկե, ես շատ ուրախ եմ: Այդ գործը շատ ուժ ու ժամանակ պահանջեց, և մենք վերջապես ստացանք դատական որոշումը, որը կաշխատի միայն հոգուտ մեր քաղաքի», - ասել է քաղաքային խորհրդի ղեկավարը:

Իրավապահներն արդեն հասցրել են քննադատել կայացված որոշումը՝ նշելով, որ այն մեկուսացնում է առանց այդ էլ չքավորության մեջ ապրող մարդկանց:

Նշենք, որ Դանիայում մուրացիկությունն արգելող օրենքը գործում է երկրի ամբողջ տարածքում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса