Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Սուլշեր. «Մանչեսթեր Յունայթեդն» իմ սրտում է. այստեղ վերադառնալը հիանալի է

0

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Ուլե-Գունար Սուլշերը, որի նշանակման մասին հայտարարվել է այսօր, մեկնաբանել է իր վերադարձն անգլիական ակումբ.

 

«Մանչեսթեր Յունայթեդն» իմ սրտում է, և այստեղ վերադառնալը հիանալի է: Ես անհամբերությամբ եմ սպասում անհավանական տաղանդավոր ֆուտբոլիստների հետ աշխատանքին, որոնք այժմ այս թիմում են, ինչպես նաև մարզչական շտաբի և ակումբի մյուս աշխատակիցների հետ համագործակցության մեկնարկին»,- Սուլշերի խոսքերն է փոխանցում «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի քարտուղարությունը:

 

Սուլշերը 1996-ից 2007 թվականներին է հանդես եկել «Մանչեսթեր Յունայթեդում», որի հետ 6 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, երկու անգամ` Անգլիայի գավաթակիր, հաղթել է Չեմպիոնների լիգայում, երկու անգամ ճանաչվել է Անգլիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային Գավաթի հաղթող:

 

«Մանչեսթեր Յունայթեդը» 17 տուրից հետո անգլիական Պրեմիեր-լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում` իր ակտիվում ունենալով 26 միավոր:

 

Երեկ ակումբը հայտարարեց Ժոզե Մոուրինյուի` գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվելու մասին: Նա 2016 թվականից էր գլխավորում անգլիական ակումբը և 2,5 տարում 3 տիտղոս է նվաճել ՄՅՈւ-ի հետ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Андрей Ольховский

Экс-теннисист Ольховский: многие не верят травмам Джоковича






Посол РФ: В Бразилии растёт число вузов с преподаванием русского языка

Подача туркменского газа в Турцию может начаться в марте 2025 г.

Ученый Синкин: утверждение о вреде микропластика для здоровья — миф

56% учителей в Подмосковье обеспечат планшетами к 2026 году