Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Բրիտանացի գիտնականները կույր ամֆիբիային Թրամփի պատվին են անվանել

0

Բրիտանացի գիտնականները նոր հայտնաբերված ամֆիբիային, որը կույր է ու գլուխն ավազի մեջ թաղելու սովորություն ունի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին են անվանել:

Ինչպես նշում է The Guardian-ը, արարածին անվանել են Dermophis donaldtrumpi: Գիտնականների կարծիքով՝ ԱՄՆ նախագահը նույնպիսի վարք է դրսևորում կլիմայական փոփոխությունների փաստը հերքելու հարցում. «ավազի մեջ է թաղում գլուխը՝ չցանականալով տեսնել իրականությունը»:

Նշվում է, որ փոքր, առանց վերջույթների կենդանին հայտնաբերվել է Պանամայում:

Աղբյուրը նշում է, որ կլիմայական փոփոխություններն ազդում են ամերիկացիների կյանքի որակի վրա. անտառային հրդեհները, ջրհեղեղներն ու նման երևույթները այդ փոփոխությունների հետևանք են, որոնք գնալով ավելի են սրվելու: ԱՄՆ կառավարությունն այս մասին նշել է նոյեմբերին ներկայացրած զեկույցում, սակայն Թրամփն ասել է, որ չի հավատում իր իսկ վարչակազմի ներկայացրած փաստերին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса