Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Երևանի 2019-ի բյուջեի կրճատումը հետընթաց է ապահովելու. ադմինիստրատիվ ծախսերն ավելացել են, նվազել են սոցիալական ուղղվածության ծախսերը. քննարկում

0

Երևանի 2019-ի բյուջեով ադմինիստրատիվ՝ հանրային ծառայությունների ծախսերն ավելացել են: Այս մասին այսօր «Երևանի 2019 թ–ի բյուջեն. ծախսերի արդյունավետության բարձրացո՞ւմ, թե՞ հետընթաց» թեմայով քննարկմանն ասաց Երևանի ավագանու «Լույս» դաշինքի խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:  

Նրա խոսքով՝ մասնավորապես, 1,2 մլրդ-ով ավելացել են պարգևատրումները, 50 մլն-ով՝ արտասահմանյան գործուղումները, իսկ աշխատակազմի մասնագիտական վերապատրաստումները՝ 160 մլն դրամով:  Փոխարենը, ըստ նրա, սոցիալական հարցերին ուղղված ծախսերը նվազել են: 

«Սա համեմատենք այն նվազումների հետ, որոնք տեղի են ունեցել մի շարք հոդվածներում, օրինակ, վերելակների հիմնանորոգման բյուջեն նախորդ տարվա 108,7 մլն դրամից դարձել է 37 մլն դրամ, այսինքն՝ 78 մլն դրամով նվազել է: Սրանք արձանագրել է փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը, որ աշխատանքների և շահագործման ծավալը չի փոխվել և չի փոխվելու:  Միտումը հետևյալն է՝ եթե նախատեսված էր, ինչո՞ւ եք իջեցրել, եթե ասում եք՝ անարդյունավետ ծախսեր էին, բարձրացրել եք արդյունավետությունը, մենք ասում ենք պահեք նույն բյուջեն, մեծացրե՛ք մասշտաբը: Շատ լավ է, որ անարդյունավետ ծախսերից ազատվել եք, թեպետ դա էլ փաստ չէ»,- ասաց նա և նաև ներկայացրեց կանաչ տարածքների համար հատկացվող բյուջեի կրճատումները:  

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ, Ֆինանսական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը փորձեց կետ առ կետ անդրադառնալ ծախսերի աճին: Ըստ նրա՝ աշխատակիցների զարգացման ֆոնդն ավելացրել են, ընդ որում՝ դա «Լույս» խմբակցության ներկայացուցիչների հետ միասին քննարկել և պարզաբանել են՝ որն է նպատակը: «Այն աշխատակազմը, որ այսօր ունենք քաղաքապետարանում, անկեղծ լինենք, բավական ցածր վարձատրություն է ստանում, այդ թվում՝ քաղաքապետը, տեղակալները: Զարգացման ծախսերն ավելացել են, որպեսզի քաղաքապետարանն իր միջոցների հաշվին անցկացնի աշխատակիցների վերապատրաստում՝ անգլերեն լեզվի իմացության բարձրացում, ֆինանսական այլ գիտելիքներ, և դա միայն ողջունելի է, որովհետև այդ մարդիկ միջազգային կառույցների հետ պետք  է աշխատեն»,- ասաց նա:

Ըստ նրա՝ գործուղումների համար հատկացումներն էլ են ավելացրել, որ ներդրումներ բերեն: «Ավելորդ ծախս դա անհնար է համարել»,- ասաց նա:

Լևոն Հովհաննիսյանը հարց ուղղեց Դավիթ Խաժակյանին, թե ըստ նրա՝ գործուղումների ծախսերը շա՞տ ուռճացված են: Խաժակյանը նշեց, որ նախորդ տարի հատկացված գումարը կրկնապատկվել է, և դա  խիստ գերազանցված է:

Հովհաննիսյանը հիշեցրեց, որ անցյալ տարի Խաժակյանը Տարոն Մարգարյանի հետ գործուղման էր մեկնել Մոսկվա և հետո դժգոհել արդյունքից՝ ոչ նպատակային ծախս համարելով: «Փոխարենն այսուհետ բոլոր հանդիպումները լինելու են արդյունավետ, այն նպատակով, որ հավելյալ ներդրումներ բերենք Երևան քաղաք, որոնք ծառայեն հասարակությանը»,- ասաց նա:

Խաժակյանը հաստատեց , որ մասնակցել է, և նշեց, որ այս պատասխանը շատ բնորոշ է  նույն քաղաքական ուժի վերջերս որդեգրած մոտեցումներին: «Երբ ներկայացնում ես քաղաքական մեղադրանք  պատասխանը անձնավորված է: Այս մասով էլ պետք է արձանագրել հետևյալը, որ իմ՝ Մոսկվա այցելության ծախսերը մոսկովյան կողմն է կատարել: Ի դեպ, ասեմ՝ մեկնել ենք մենք նաև Արցախ և Թբիլիսի, և իրականացրել ենք սեփական միջոցներով և հույս ունենք, որ սեփական միջոցներով դուք էլ այդպես կանեք»,- ասաց նա և հավելեց, որ իրենք չեն պնդել, որ պետք չէ աշխատակիցների զարգացման կամ գործուղումների համար հատկացումներ անել: «Բայց բազմապատկել այս ծախսային հոդվածները անընդունելի է, և այդ տրամաբանությունը պետք է փոխվի»,- ասաց նա:

Հովհաննիսյանը շարունակեց, որ քաղաքապետարանում օպտիմալացումներ կլինեն, արդյունավետությունը կբարձրացնեն, ինչպես նաև նկատեց, որ իրենց ընդդիմախոսներն ընդունել են, որ այս հաստիքացուցակն ուռճացված է, և իրենք մոտիվացման նպատակով պարգևավճարներ են տալու:

«ԲՀԿ» խմբակցության ղեկավար Արման Աբովյանն էլ հիշեցրեց, որ քարոզարշավի բոլոր ուժերի ծրագրերի նպատակն այն է եղել, որ տրանսպորտի, կանաչապատման, վերելակների ծախսերի կտրուկ ավելացում անեն:

«Այսօր եկել ենք մի եզրակացության, որ ցավոք բյուջեն այդ մոտեցմանը չի համապատասխանում և չունի ընդգծված սոցիալական ուղղվածություն: Այսօր այն կարևորագույն կետերը, որոնք մենք առհասարակ թիրախավորում ենք և շարունակում  ենք թիրախավորել, դրանց ծախսերը կրճատվել են, այն է՝ տրանսպորտ, «մահվան» վերելակներն են, կանաչապատման գոտիներն են. Ցավոք, պատշաճ բացատրություններ չենք ստացել»,-ասաց նա և նշեց, որ պետք չէ քաղաքականացնել, այլ ընդամենը պետք է հասկանալ, թե ինչի համար են ծախսերը կրճատվել:

«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչն ի պատասխան պնդեց, որ նույն ծավալով աշխատանքը շարունակելու են բյուջեով կատարել, ուղղակի արդյունավետությունն է բարձրացվել:

Սրան ի պատասխան՝ Աբովյանն ասաց. «2 մլրդով կրճատում են այդ սոցիալական կարևոր հարցերի ծախսերը և ասում՝ արդյունավետություն է բարձրացվել: Եկե՛ք չկրճատենք, աշխատանքի ծավալներն ավելացնենք»,- առաջարկեց Աբովյանը:  

Լևոն Հովհաննիսյանը պատասխանեց, որ իրենք վերելակների համար նախատեսված ծախսը կրճատել են, որովհետև նախատեսում են 2-ից 5 տարում ամբողջությամբ փոխել վերելակները և հիմա աննպատակահարմար են համարում ծախս կատարել վերելակների վրա, որոնք հետո փոխվելու են:  

Լևոն Հովհաննիսյանն առաջարկ ուներ, որ գործընկերները մշակեն բյուջեի սեփական տարբերակները և տեսնեն, թե բոլոր ծախսերը ինչպես են դասավորում, ոչ թե առանձին մեկ-երկու կետեր: Խաժակյանը խորհուրդ տվեց նույնն անել նաև «Իմ քայլը» խմբակցության անդամներին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Елена Рыбакина сделала первое заявление после решения WTA по ее скандальному тренеру






К праздникам «Тануки» запустили лимитированное меню

Трех иностранцев объявили в розыск по делу о контрабанде кокаина в Россию

New love show пройдет в псковском «Акваполисе» 15 февраля

Власти Подмосковья планируют запретить алкомаркеты во дворах