Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Մեր կառավարության օրոք մենք երբեք ՌԴ գործընկերների հետ ՀՀ-ում օտարերկրյա զինծառայողներ չլինելու վերաբերյալ հարց չենք քննարկել. Ն. Փաշինյան

0

Ես նախկինում ասել եմ, որ ՀՀ-ն ինքնուրույն քաղաքականություն է վարում, ու ես կարծում եմ, որ շատերն են դա տեսնում, եթե ոչ բոլորը: Հայաստանն այս քաղաքականությունը շարունակելու է. լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի այն հայտարարությունը, որ ՀՀ նոր ղեկավարությունը «տղամարդկություն» կունենա դիմակայել ԱՄՆ շանտաժին ու ճնշումներին:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ անպայման առիթը կօգտագործի և կփորձի ռուս գործընկերներից տեղեկություն ստանալ, թե կոնկրետ ինչի՞ վրա է հիմնված իրենց տեղեկությունը:

Նա նշեց նաև, որ վերջին օրերին լայնորեն քննարկվում էր նաև ՌԴ ԱԳ նախարարի կողմից արված հայտարարությունը ինչ-որ պայմանագրի մասին: «Նման պայմանագիր նախկինում  քննարկվել է ՀՀ իշխանությունների հետ, մեր կառավարության օրոք մենք երբեք ՌԴ գործընկերների հետ այդպիսի հարց չենք քննարկել»,-ասաց նա:

Իսկ թե նախապատրաստվո՞ւմ են ստորագրել,  ասաց որ անհրաժեշտ է քննարկեն Լավրովի հետ, թե ինչ պայմանագրի մասին է խոսքը: 

Նշենք, որ Լավրովը հայտարարել է, որ ներկայում Մոսկվան ու Երևանը նախապատրաստում են փաստաթուղթ, որը պետք է երաշխավորի Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը:

Ճշտող հարցին՝ արդյոք ՀՀ-ն դիտակո՞ւմ է ամերիկյան զենք ձեռք բերելու հեռանկարը, Փաշինյանն ասաց.«Բոլթոնը եկավ, առաջարկ եղավ: Դա հայտարարություն էր, մենք որևէ կոնկրետ հնարավորություն և առաջարկություն այս պահին չենք տեսնում»:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса