Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Բողոքի ակցիա՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների (ուղիղ)

0

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Ազատության հրապարակում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների: Նրանք պահանջում են դատել Ռոբերտ Քոչարյանին:

Ակցիայի մասնակիցները նախատեսում են երթով շարժվել Գլխավոր դատախազության շենք:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին էլ բողոքի ակցիա էր իրականացվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների կողմից` նրան ազատ արձակելու պահանջով:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ վերաքննիչ դատարանը վճռել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնել անփոփոխ: Առաջին ատյանի դատարանը նախկինում որոշել էր որպես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց ընտրել կալանքը: 

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Даниил Медведев

На турнире в Марселе под флагом России оказались имена Медведева и Хачанова






В «Реале» раскритиковали решение судьи назначить пенальти

В Москве развивают роботизированную хирургию с минимальной травматичностью

Подмосковные конькобежцы стали победителями и призерами первенства России

Синоптик Тишковец: на следующей неделе в Москве выпадет небольшой снег