Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Պարոն Լուկաշենկոն որոշ բաներ ասել է, բայց չի պատմել, թե ես ինչ եմ ասել, ես բավարարված եմ այդ խոսակցությունից և շարունակելու անհրաժեշտություն չեմ գտնում. Փաշինյան

0

Պարոն Լուկաշենկոն որոշ բաներ ասել է, բայց ինքը չի պատմել, թե ես ինչ եմ ասել. Դիլիջանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի այն հայտարարությանը, թե ինքը Նիկոլ Փաշինյանին հարցրել է` ինչո՞ւ զենքի վաճառքի հարցը չի բարձրացնում նաև ՌԴ նախագահի առաջ:

«Պարոն Լուկաշենկոն ասում է՝ ես այս ասացի, այսպես ասացի, այնպես ասացի, բայց նա չի ասում՝ ես ինչ ասացի: Ես ամսի 7-ին եկել եմ, հարցրել են խոսակցություն եղել է, թե ոչ, ես ասել եմ, որ այո խոսել եմ, մանրամասները չեմ ներկայացրել, որովհետև դռնփակ նիստից կոռեկտ չեմ համարում մանրամասներ ներկայացնել, բայց վերջում ասել եմ, որ բավարարաված եմ այդ խոսակցությունից: Հիմա էլ եմ հաստատում, որ բավարարված եմ և այդ խոսակցությունն իմ կողմից շարունակելու անհրաժեշտություն չեմ գտնում: Հնարավոր է, որ լինեն մարդիկ, ովքեր բավարարված չեն այդ խոսակցությունից  և բավարարվելու համար դեռ պետք է երկար դրա մասին խոսեն, դա այլ թեմա է»,-ասաց Փաշինյանը:

Հարցին, թե այդուհանդերձ ՀՀ վարչապետը զիենքի վաճառքի մասին ՌԴ նախագահի հետ խոսե՞լ է, թե ՌԴ նախագահի առաջ վախեցել է խոսել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. « Իմ մամուլի խոսնակը պարզաբանել է, որ ՌԴ նախագահի հետ մեր շփումներում պարբերաբար այդ հարցը բարձրացվել է և նաև տեղում:  Ես ձեզ հավաստիացնում եմ, որ Լուկաշենկոյի հարցերին տեղում տրվել են շատ կոնկրետ և սպառիչ պատասխաններ և ես, անկեղծ ասած, տպարվորություն ունեի, որ պարոն Լուկաշենկոն բավարարված է այդ պատասխաններով, և իմ կարծիքով՝ բոլոր ներկաները այդպիսի տպավորություն ունեին, հետո ի՞նչ է եղել, չեմ կարող ասել»,-ասաց նա:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Анастасия Потапова

Потапова обыграла Саснович и вышла в финал теннисного турнира в Румынии






Мирон Майоров — второй на турнире «Зелёный мяч» в Химках

10-классник из Белгорода стал одним из лучших во Всероссийской олимпиаде по агрогенетике

Секретная Служба США (СССР) СПОСОБНА ОТРАВИТЬ США "X"? РИА НОВОСТИ, TIME, В.В. Путин, Дональд Трамп, Илон Маск. СПАСЕНИЕ ВОЗМОЖНО! Россия, США, Европа могут улучшить отношения и здоровье общества?!

Секретная Служба США (СССР) СПОСОБНА ОТРАВИТЬ США "X"? РИА НОВОСТИ, TIME, В.В. Путин, Дональд Трамп, Илон Маск. СПАСЕНИЕ ВОЗМОЖНО! Россия, США, Европа могут улучшить отношения и здоровье общества?!