Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Վտանգված է «Կենտրոն» ՀԸ խմբագրական անկախությունը, զգացվում է քաղաքական մեկ ուժի և նրա ղեկավարի միջամտությունն ու թելադրանքը. ՀՌԱՀ

0

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարություն է տարածել «Կենտրոն» ՀԸ կողմից հետընտրական շրջանում իրականացվող խմբագրական և եթերային քաղաքականության որոշ դրսևորումների կապակցությամբ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը իր մտահոգությունն է հայտնում «Կենտրոն» հեռուստաընկերության կողմից հետընտրական շրջանում իրականացվող խմբագրական և եթերային քաղաքականության որոշ դրսևորումների կապակցությամբ: Սույն թվականի դեկտեմբերի 10-17-ն ընկած ժամանակահատվածում հեռուստաընկերության մի շարք հաղորդումներ, հատկապես` «Էպիկենտրոն» և «Անդրադարձ» տեղեկատվական ծրագրերը հետևողականորեն և անթաքույց թիրախավորել են գործող քաղաքական ուժերից մեկին, օգտագործելով քարոզչական և մանիպուլյատիվ հնարքների հարուստ զինանոցը:

Հանձնաժողովը հիշեցնում է, որ հանրային թվային տիրույթում գործելու լիցենզիա ստացած հեռուստաընկերությունները պարտավորություն են ստանձնել արտացոլել հանրային շահերի բազմազանությունը, ապահովել գաղափարների և կարծիքների, անկողմնակալ տեղեկատվության ազատ շրջանառությունը՛ պահպանելով լրագրողական էթիկայի կանոնները:

Հանձնաժողովի կողմից իրականացվող մշտադիտարկման տվյալները նաև ցույց են տալիս, որ վտանգված է օրենսդրությամբ երաշխավորված «Կենտրոն» հեռուստաընկերության խմբագրական անկախության և ազատ գործելու իրավունքը, ակներև զգացվում է քաղաքական մեկ ուժի և նրա ղեկավարի միջամտությունն ու թելադրանքը:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կոչ է անում «Կենտրոն» հեռուստաընկերության ղեկավարությանը պահպանել լրագրողական էթիկայի կանոնները, չվերածվել մեկ կուսակցության քարոզչական հարթակի և «միջկուսակցական պատերազմների» կողմնակալ մասնակցի, մնալ անաչառ տեղեկատվության և նորությունների հեղինակավոր աղբյուր: Հանձնաժողովը համոզված է, որ Հայաստանի յուրաքանչյուր վերգետնյա հեռարձակող գիտակցում է իր սոցիալական պատասխանատվությունը, որը վեր է կուսակցական և անձնական շահերից»:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Андрей Рублёв

Ничушкин оформил хет-трик в НХЛ, Рублёв проиграл на старте «Мастерса». Главное к утру






«Мог и в казино выиграть!»: адвокат о 15 миллионах на вкладах тестя мэра Бугульмы

Что будет в Воронеже 10 марта. Тарас Бессонный. День архивов. Продление перекрытия улицы. Одностороннее движение по ул. Калинина

Как организовать транспортировку бытовой техники без хлопот

До 13 градусов тепла будет сегодня в столице и Подмосковье