Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Նորվեգացի զբոսաշրջիկին Տաշիրում կողոպտած անձանց ոստիկանները հայտնաբերել են ու բերման ենթարկել (տեսանյութ)

0

Դեկտեմբերի լույս 17-ի գիշերը՝ 0 ժամ 30-ի սահմաններում, Նորվեգիայի Թագավորության քաղաքացի 42-ամյա մի տղամարդ, որը ՀՀ է այցելել որպես զբոսաշրջիկ, ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնում հանցագործության մասին հաղորդում է տվել։

Ըստ հաղորդման՝ ոստիկանություն դիմելուց հինգ ժամ առաջ Տաշիր-Գոգավան ճանապարհի 4-րդ կիլոմետրին երեք տղամարդ քաշքշել է նրան, ոտքերով հարվածել որովայնին ու հափշտակել սպորտային պայուսակը։ Պայուսակում եղել են անձնագիրը, բանկային քարտեր, բջջային հեռախոս, այլ իրեր և 750.000 դրամ։ 

Հարուցվել է քրեական գործ կողոպուտի և փաստաթղթեր հափշտակելու կամ վնասելու հատկանիշներով։ Ձեռնարկվել են ծավալուն հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ կատարվածի հանգամանքները պարզելու, օտարերկրացուն կողոպտած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Ժամեր տևած հետախուզական միջոցառումները արդյունք տվին։ 
Դեպքի վայրից մի քանի հարյուր մետր այն կողմ՝ Տաշիր գետում, հայտնաբերվել է հափշտակված պայուսակը։ Պայուսակում առկա իրերի մի մասն էլ հայտնաբերվել է դեպքի վայրից գետ տանող ճանապարհի տարբեր հատվածներում։ 

Տաշիրի քրեական հետախույզները շուտով հայտնաբերել են նաև հենց Տաշիրի բնակիչներ, 23-ամյա Երվանդ Գրեյանին, 27-ամյա Աշոտ Սինասյանին, Լոռու Լեռնահովիտ գյուղում ապրող, 27-ամյա Սարկիս Սարկիսյանին։ Երիտասարդները կողոպուտ կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել բաժին, ապա ներկայացվել տարածքային նախաքննական մարմնին՝ հարցաքննության։ Նրանք ձերբակալվել են։ 

Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերել են հափշտակված գումարը, որը թաքցված էր Սարկիս Սարկիսյանենց ավտոտնակում։ 
Արձանագրենք, որ հայ իրավապահների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ ժամերի ընթացքում հանցագործությունը բացահայտվել է, հայտնաբերվել են նաև նորվեգացի զբոսաշրջիկի իրերը։ Ցավով արձանագրենք նաև, որ մեր հյուրընկալ ժողովրդին հարիր չէ նման ոտնձգություններ կատարել զբոսաշրջիկների նկատմամբ։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Андрей Рублёв

Ничушкин оформил хет-трик в НХЛ, Рублёв проиграл на старте «Мастерса». Главное к утру






Cредний возраст по странам, миф о смертности от ПНН и пожилая целевая аудитория

Убийство женщины в Карелии раскрыто спустя 20 лет

JAC T9 — самый продаваемый пикап в России, УАЗ «Патриот» скатился на четвертое место

Мужчина провалился между платформой и движущимся поездом на МЦД-4