Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

2018-ին սպանված լրագրողների թիվը նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնապատկվել է. CPJ

0

2018 թվականին իրենց մասնագիտական գործունեության պատճառով սպանված լրագրողների թիվն աշխարհում երկու անգամ գերազանցել է անցյալ տարվա ցուցանիշը, այս մասին վկայում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի (Committee to Protect Journalists) նոր զեկույցը:

Ինչպես փոխանցում է կազմակերպության պաշտոնական կայքը, այս տարի մասնագիտական պարտականությունների կատարման ժամանակ կամ դրանց հետևանքով մահացել է 53 լրագրող, նրանցից 34-ը ծրագրված սպանության զոհ են դարձել:

Ամենաշատ լրագրողները զոհվել են Աֆղանստանում, հիմնականում՝ ահաբեկչական հարձակումների ժամանակ:

Տարվա ամենասկանդալային իրադարձություններից սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: The Washington Post-ի թղթակից Խաշոգջիի մարմինը մինչ օրս գտնված չէ:

Հիշեցնենք, որ Ջամալ Խաշոգջին անհետացել էր հոկտեմբերի 2-ին: Նրան վերջին անգամ տեսել էին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն մտնելիս:

Ավելի ուշ Սաուդյան թագավորության իշխանությունները հաստատել էին, որ լրագրողը սպանվել է հյուպատոսության աշխատակցի հետ վիճաբանության ժամանակ, սակայն նրանք հերքել են թագավորական ընտանիքի առնչությունը սպանությանը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Елена Рыбакина

Рыбакина вышла в четвертый раунд Australian Open, Швентек разгромила Радукану






Крещенская оттепель: как россияне отметили праздник Богоявления Господня

РФ и КНР будут бороться с подделками российских товаров

Депутаты решили спасти школьников от стресса: что останется от ОГЭ после реформы

Собянин назвал самые популярные павильоны в Музейном городе ВДНХ