ԱՄՆ-ն համաձայնել է Թուրքիային վաճառել «Patriot» հրթիռային համակարգերը
Սակայն 2017 թվականին Անկարան Ռուսաստանի հետ է համաձայնագիր ստորագրել ռուսական «S-400» հրթիռային համակարգեր գնելու համար: Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն բազմիցս զգուշացրել են Անկարային, որ ռուսական հրթիռները չեն կարող տեղ ունենալ ՆԱՏՕ-ի տարածքի հակաօդային պաշտպանության համակարգում:
Անցած նոյեմբերին Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն ասել է, թե ռուսական հրթիռները գնելու համաձայնագիրը կմնա ուժի մեջ: Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ «S-400» հրթիռային համակարգերը Թուրքիային վաճառելու գործարքն իրականացվում է անկախ այն բանից, թե Անկարան ինչ որոշում կնդունի «Patriot»-ի հետ կապված:
Ակնկալվում է, որ ռուսական «S-400»-ի առաջին խմբաքանակը Թուրքիան կստանա 2019 թվականին: