Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

«Քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ գաղտնի նյութեր և դրանցում չեմ գտել հետախուզական տվյալների բացակայություն». Փաշինյան

0
«Նրանք, ովքեր ասում են, թե Արշակ Կարապետյանն է քառօրյա պատերազմի պատասխանատուն, նրանք ասում են, որ նրանից վերև ոչ մեկ պատասխանատու չէ, այսօր Դիլիջանում` «Ներուժ» ծրագրի բացումից առաջ,  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։


Փաշինյանը նաև նշեց. - «Նրանք, ովքեր հիշատակում են, որ Արշակ Կարապետյանին Սերժ Սարգսյանը հանել է գործից այդ իրադարձություների արդյունքում, նրանք ասում են, որ Սարգսյանն արդար դատավոր է և արդար որոշում է կայացրել: Ես քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր, և այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական տվյալների բացակայության կամ պակասության մասին»։


Հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, որ Կարապետյանն իր պարտականություններն ապրիլյան պատերազմի ժամանակ պատշաճ է կատարել, վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց, թե գնահատականեր տալ չի կարող՝ կրկնելով. - «Գաղտնի նյութերին ծանոթանալով՝ այս պահի դրությամբ չեմ գտել տվյալ, որ մենք ունեցել ենք հետախուզական տվյալների պակաս»:


Լրագրողների մեկ այլ հարցին, թե արդյո՞ք ապրիլյան պատերազմը պայմանավորված պատերազմ էր, ինչպես պնդում էին ոմանք, Փաշինյանը պատասխանեց, թե այս ընթացքում բանավոր և գրավոր տեղեկություններ են ստացվում, որոնք դեռ ստուգման կարիք ունեն:


«Ես գիտեմ, որ այդպիսի վարկած կա, եղել է, այն լայնորեն քննարկվել է, բայց մի բանում չկասկածեք՝ մեր բոլոր գործողություններն ուղղված են լինելու մեզ համար կարևոր ճշմարտությունները բացահայտելուն, եթե նույնիսկ դրանք առաջին հայացքից կարող են հակառակ տպավորություն թողնել», - ասաց Փաշինյանը:


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 17-ի որոշմամբ, Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը նշանակվեց վարչապետի խորհրդական:


2016-ի ապրիլյան պատերազմից անմիջապես հետո նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արշակ Կարապետյանն ազատվել էր գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի ​պաշտոնից՝ ապրիլի 26-ին, շատերը հենց նրան էին պատասխանատու համարում զոհերի ու նաև տարածքային կորուստների համար։


Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Փաշինյանը բավարար հիմքեր է ունեցել Արշակ Կարապետյանին այդ պաշտոնում նշանակելու համար։



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Российская теннисистка Потапова пробилась в финал турнира WTA в Румынии






Обнаруженную в пылесосе в московской квартире змею передали на реабилитацию

Президент Боливии получил приглашение на празднование 80-летия Победы

Астролог рассказал, каким знакам зодиака не страшна старость

Посол РФ рассказал о роли Индии в работе БРИКС и ШОС