Ղարաբաղի հարցում «նոր բան չկա». Փաշինյան
Հարցին, թե արդյոք նորություններ կան Ղարաբաղի հարցում, Փաշինյանն արձագանքեց․ - «Ոչ, նոր բան չկա»։
Դեկտեմբերի 5-ին Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում ձեռք են բերվել համաձայնություններ, որոնք հրապարակվել են Հայաստանի արտգործնախարարության կողմից, այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ անդրադառնալով իր և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Միլանում կայացած հանդիպմանը, հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են առաջին անգամ որոշակի փոխըմբռնման գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։
Հայաստանի արտգործնախարարությունն արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությանը՝ ընդգծելով, որ միլանյան հանդիպմանը Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են «առաջիկայում շարունակել հանդիպումները»: