Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

«Մանոն իրեն իմ տեղն էր դրել». Սարգիս Գրիգորյանի 39-ամյակի մեկնարկը Մոսկվայում, երեխաների անակնկալն ու կնոջ նվերը

0

Դերասան Սարգիս Գրիգորյանն այսօր նշում է ծննդյան 39-ամյակը: Սարգիսը կնոջ՝ Մանոյի հետ աշխատանքային այցով Մոսկվայում էր, որտեղ կեսգիշերին հասցրել է նշել տարեդարձը, իսկ այսօր վերադարձել է Երևան ու կշարունակի տոնել օրն ընտանիքի և ընկերների հետ:

 

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանը պատմել է տոնական օրվա մանրամասները և ասել, թե ինչ նվեր են մատուցել Մանոն ու դուստրերն իր համար:

 

Սարգիսը նշեց, որ այս տարեդարձն անցել է բավականին յուրահատուկ ու հետաքրքիր մթնոլորոտում։ «Շատ հոյակապ, յուրահատուկ ու լավ ձևով նշեցինք տարեդարձս այն ընկերներիս միջավայրում, որոնց հետ երբևէ առիթ չէի ունեցել տոնել ծննդյանս օրը: Այսօր թռիչքից հետո մի քիչ կհանգստանամ ու ընկերներիս կհրավիրեմ ինչ-որ տեղ ծնունդս նշելու»:

 

 

Դերասանի խոսքով, այս տարի Մանոն իրեն տարեդարձի առթիվ անակնկալ չի մատուցել, թեև ցանկալի նվեր է արել: «Այս տարի Մանոն իրեն դրել էր իմ տեղը: Ինձ պես արեց, իսկ ես իրեն հարցնում եմ ինչ է ուզում ու դա գնում եմ իր համար: Այս անգամ էլ ինքն այդպես արեց։ Վաղուց բաճկոն էի տեսել ու հավանել, ինքն էլ դա գնեց ինձ համար` որպես տարեդարձիս նվեր: Մեղադրելու չէ, այս վերջին ժամանակներում ահավոր զբաղված ենք, դրա համար չենք հասցնում միմյանց անակնկալ անել: Մեզ համար մեծ ուրախություն է մի քիչ իրար հետ մնալն ու առանց հեռախոսների, զանգերի ու գործերի օրն անցկացնելը»,-ասաց նա:

 

Սիրելի հայրիկին անակնկալ կերպով են դիմավորել ու շնորհավորել Յանան և Էվան: «Էվան ինձ տանը դիմավորեց Ձյունանուշիկի զգեստով, նամակներ էր գրել սիրո խոստովանությամբ, իսկ փոքրս՝ Յանան, պատրաստվում է երեկոյան պարել ինձ համար»:

 

Սարգիսը նշեց, որ որևէ տարիքում տխրելու առիթ չի ունենում, քանի որ կարծում է կյանքը բնականոն ընթացքի մեջ է: Դերասանի համար անհասկանալի է տարեդարձի օրը տխրելը:

 

 

«Եթե տխրես յուրաքանաչյուր օր պիտի տխրես, որովհետև կյանքիցդ գնում է, ի՞նչ կապ ունի ծնունդդ է, թե հաջորդ օրը: Ամեն օր էլ կարող ես տխրել, եթե դու մտածում ես, որ մեծացար»,-ասաց նա:

 

Տարեդարձի օրը հնչած մաղթանքները, Սարգսի խոսքով, իրեն առիթ տալիս են փոքր-ինչ վելուծելու և վերանայելու ընթացիկ տարում արածն ու չարածը:

 

«Նայում եմ, թե այդ տարի ինչ հաջողություններ ունեցանք ոչ միայն ես, այլև շրջապատող մարդիկ, որովհետև մի ծաղկով գարուն չի գա: Ես մտածում եմ, թե շրջապատս ո՞նց անցկացրեց այդ տարին, ես ի՞նչ արեցի այդ մարդկանց համար, իրենք ի՞նչ արեցին ինձ համար, որքա՞ն ամրապնդվեց մեր սերն ու հարգանքը,- ասաց նա և ավելացրեց, որ այս տարիքում հիմնական ակնկալիքները կապված են երկրի բարեկեցության հետ,- Գիտեք, ես ինձ երջանիկ մարդ եմ համարում ու անկեղծ եմ ասում՝ ինձ համար մյուս տարվա համար թիվ մեկ խնդիրը երկրի վիճակն է: Ես կարող եմ իմ ընտանիքի մասին հոգ տանել, բայց ես նաև սրտացավ եմ, որ իմ երկրում ամեն ինչ լավ լինի: Հիմա իմ միակ նպատակը, երազանքը՝ տեսնել այս երկիրը կայանալու ճանապարհին: Իմ ամենամեծ ցանկությունն է, որ 40 տարեկանում հետ նայեմ ու ասեմ, որ 39-40 ժամանակահատվածը Հայաստանում հոյակապ փոփոխություններ են եղել, ոչ թե հիասթափություններ»:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Даниил Медведев выступит на турнире категории ATP-250 в Марселе






Суд арестовал юриста Юркина по делу о взятке гендиректора «Фонбет» Анохина

Суд заочно арестовал главу Федерации фигурного катания Москвы за мошенничество

Дина Саева и Ханде Эрчел покорили поклонников сходством на премьере в Москве

Пашинян заявил, что сближение Армении с ЕС вызывает опасения у России