Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Մեր նախագահը կարողանում է ազատել ԱՄՆ քաղաքացուն, բայց չի ցանկանում դա անել ՌԴ անմեղ քաղաքացու դեպքում․ ՌԴ քաղաքացի, Բաքվում բանտարկված Մարատ Գալստյանի քույր

0

Արդեն մեկ տարի է՝ Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը Ադրբեջանի արդարադատության նախարարությանն է ուղարկել փաստաթղթեր՝ այնտեղ բանտարկված հայազգի Մարատ Ուելդանով-Գալուստյանին՝ Ռուսաստան տեղափոխելու և այնտեղ իր պատիժը կրելու  մասին, բայց մինչ այսօր ադրբեջանական կողմն այս հարցի հետ կապված որոշում չի ընդունել:

Մարատ Ուելդանով-Գալուստյանի քույրը՝ Մարիանա Միրզոյանը, Tert.am-ի հետ զրույցում պատմեց, որ միայն 2018 թվականի օգոստոսին եղբորը նամակ է ուղարկվել և ներկայացվել է, որ Ռուսաստանում նրա պատժի կրումը շարունակելն անմտություն է։

Մարիանա Միրզոյանին էլ Ադրբեջանի արդարադատության նախարարությունից հոկտեմբերին է նամակ ստացել, որտեղ ասված է եղել, որ հարցը դիտարկվում է, և ձեռնարկվում են այդ ուղղությամբ քայլեր: Նրա խոսքով՝ նամակում նաև մեջբերված էր 1998   թվականին ընդունված մոսկովյան՝ «Ազատազրկվածների հետագա պատիժը կրելու համար հանձնման մասին» կոնվենցիան, որի համաձայն՝ ազատազրկվածի պատժի կրումը չի իրականացվում, եթե նա կարող է երկրին վնաս հասցնել:

«Ինձ հետաքրքիր է, թե երկրին սպառնացող ի՞նչ վնասի մասին է խոսքը: Եվ ինչքա՞ն ժամանակ է դիտարկվելու Մարատին փոխադրելու  հարցը․․․ 8 տարի՞,- ասաց նա՝ նկատելով,- կարծես «բարեկամական Ադրբեջանը» կոնվենցիայի տողերը բաց թողնելով է կարդում՝ առանձնացնելով այն, ինչ իրեն է ձեռնտու»:

Նա մատնանշեց, որ նույն կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն՝ պայմանավորվող կողմերը 40 օրվա ժամկետում պետք է հայտնեն իրենց որոշման մասին, մերժումը պետք է հիմնավորված լինի:

Մարիանա Միրզոյանը նաև անդրադարձավ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, որը վերնագրված էր, որ «Հանցագործը պետք է բանտում մնա, եթե անգամ նա հայ է»:

«Այո, ես միանգամայն համաձայն եմ, որ հանցագործները պետք է նստեն բանտերում, բայց իմ եղբայրը հանցագործ չէ, նրան կեղծ մեղադրանքով բանտ են նստեցրել, իսկ դրանք տարբեր բաներ են: Չկա Մարատի մեղքը ապացուցող հանգամանք, միայն կան երկու սուտ վկայությունները և քննիչի գեղարվեստական գրականությունը»,- ասաց նա:

Նա մատնանշեց, որ նույն հոդվածում նաև խոսք կա, որ ինքը մեղադրում է ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Ռուսաստանին:

«Այո, մեղադրում եմ, որովհետև մեր նախագահը կարողանում է ազատել Միացյալ Նահանգների քաղաքացուն, բայց, չգիտես ինչու, կա´մ չի կարողանում, կա´մ չի ցանկանում դա անել Ռուսաստանի անմեղ քաղաքացու համար,- ասաց նա՝ հիշատակելով, թե ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  դիմել է սիրիական կողմին, որ ազատ արձակեն ԱՄՆ քաղաքացուն և հանձնել են ԱՄՆ-ին,- ինչո՞ւ նույն կերպ չվարվել սեփական քաղաքացու նկատմամբ, ինչո՞ւ պայմանավորվածություն ձեռք չբերել «բերակամական Ադրբեջանի» հետ»:

Հիշեցնենք, որ Մարատ Ուելդանով-Գալուստյանը նախորդ տարի հունիսի 9-ից ձերբակալվել և անազատության մեջ էր պահվում Բաքվում՝ թմրանյութերի, հոգեմետ միջոցների անօրինական պատրաստման, արտադրության, ձեռքբերման, իրացման, պահման և տարածման մեղադրանքներով: 

Սակայն նրա մտերիմներն ու գործընկերները ժխտում էին ադրբեջանական վարկածը՝ համարելով, որ մեղադրանքներն անհիմն են: Ավելին՝ պատմում էին, որ հարցաքննության ժամանակ Մարատ Ուելդանովին նրա ազգության մասին էին հարցնում:

Մարատ Ուելդանովը Ադրբեջանում մեկ տարուց ավելի աշխատել էր ավստրիական Do&Co ընկերությունում, որը զբաղվում էր հյուրանոցային բիզնեսով: Քանի որ նրա անձնագրում նշված էր ոչ թե իր հայկական ազգանունը, այլ կնոջ, Բաքվում երբեք չէր հայտնվել ուշադրության կենտրոնում: Մարատը 1990-ականներից Ռուսաստան էր տեղափոխվել Բաքվից՝ իր ընտանիքի հետ:

2017թ. ապրիլի 28-ին Բաքվում ավարտվել է Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործի քննությունը: Փակ դատավարությունն անցկացվել էր դատավոր Սամիր Ալիևի նախագահությամբ:  Ազգությամբ հայ ՌԴ քաղաքացին դատապարտվել է  8 տարվա ազատազրկման:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Андрей Ольховский

Теннисист Ольховский: Тин сыграл великолепно в матче с Медведевым






«Креативный маркет» в Москве: 72 тыс. посетителей и 6 млн руб. оборота

Рогов: ВС России зашли в село Удачное у границы с Днепропетровской областью

Карась дуреет: откуда пошел мем про прикормку и что он означает

Перед Крещением в Кемерове убирают последствия снегопада