Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Ես Արշակ Կարապետյանի մասին կարծիք չեմ ունեցել, որ փոխեմ այն. Տիգրան Ավինյանը՝ վարչապետի նորանշանակ խորհրդականին նախկինում քննադատելու մասին

0

Տարբեր ժամանակահատվածներում տարբեր տեղեկատվության տիրապետելու դեպքում կարող են արվել տարբեր մեկնաբանություններ, հետևաբար, այն ժամանակվա մեկնաբանությունները և մեր տիրապետած ինֆորմացիան այն է, ինչը փաստացի շրջանառվում էր մամուլում:

Այս մասին այսօր «Իմ քայլը» դաշինքում կայացած քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե կարծես թե իր սրտով չէ վարչապետի խորհրդականի պաշտոնում Արշակ Կարապետյանի նշանակումը, ով Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետն էր, հեռացվել էր պաշտոնից 2016 թվականի «ապրիլյան պատերազմից» անմիջապես հետո:

«Ես ենթադրում եմ, որ վարչապետը հետագա որոշակի տվյալներ ունի այդ դեպքերի հետ կապված և կայացրել է իր որոշումը»,-նշեց Տիգրան Ավինյանը:

Լրագրողները հիշեցրին, որ համացանցում հրապարակվել էր տեսանյութ, որտեղ ինքը, ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանը դեռ հեղափոխությունից առաջ քննադատում են Արշակ Կարապետյանի գործունեությունը, ապա հետաքրքրվեցին, թե փոխել է իր կարծիքը: Սրան ի պատասխան՝ Ավինյանն ասաց. «Ես Արշակ Կարապետյանի մասին կարծիք չեմ ունեցել, որ փոխեմ այն»:

Հիշեցնենք, որ այս հարցին այսօր անդրադարձել էր նաև Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ինքն Ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված հարյուրավոր գաղտնի նյութեր է կարդացել, և նկատելով, որ այդ նյութերում ոչինչ չկա, որը կխոսի հետախուզական տվյալների բացակայության կամ պակասության մասին։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Вероника Кудерметова

Казанская теннисистка Полина Кудерметова вышла в третий круг «тысячника» в США






Рязанка завоевала серебряную медаль Международного шахматного турнира

Синоптик Шувалов: в Москве будет тепло всю неделю

Пожар в новой Москве: спасены 5 человек из горящего здания в Мамирах

В Подмосковье утвержден рейтинг управляющих организаций