Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Վարչապետի մամուլի քարտուղարը, ներկայանալով շարքային քաղաքացի, փորձել է լրատվամիջոցի աշխատանքին միջամտել. «Մեդիա պաշտպան» նախագծի ղեկավար

0

2018թ. դեկտեմբերի 18-ին ArmDay.am-ի լրատվական կայքի թղթակցին կառավարությունում հավատարմագրելու համար խմբագրությունից պահանջել են հիմնադիր իրավաբանական անձի տարեկան ֆինանսական հաշվետվությունը, ինչը չի նախատեսվում «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով, ավելին՝ հակասում է այդ օրենքին։

Կառավարության լրատվական բաժնի աշխատակցի փոխարեն լրատվամիջոցի հետ այնհուտև քննարկումը շարունակել է վարչապետի պաշտոնակատարի մամուլի քարտուղար Արման Եղոյանը, ով շարունակել է պնդել այդ պահանջը։ Այնուհետև նա ներկայացել է իբրև շարքային քաղաքացի և փորձել է տեղեկություններ ձեռք բերել լրատվամիջոցի ֆինանսավորման մանրամասների վերաբերյալ։

ArmDay.am-ը օրենքի պահանջներից չբխող այս հարցապնդումները պայմանավորում է ՀՀ կառավարության աշխատանքների վերաբերյալ իրենց քննադատական հրապարակումներով և այն գնահատում է որպես լրատվամիջոցի նկատմամբ ճնշման փորձ։

Կոչ ենք անում ՀՀ Կառավարության աշխատակիցներին և բոլոր պատկան մարմիններին ձեռնպահ մնալ մամուլի աշխատանքներին անհարկի միջամտելու փորձերից։ 2018թ. ապրիլ-մայիսյան հեղափոխության կարևորագույն արդյունքը քաղաքացու իրավունքների և ազատությունների լիակատար իրականացումն է։ Հեղափոխությունը կատարվել է ՀՀ քաղաքացիների շնորհիվ և նրանց համար, իսկ իշխանությունների խնդիրն է նպաստել քաղաքացիների բոլոր, այդ թվում նաև՝ խոսքի ազատության իրավունքի իրականացմանը։

Աղասի Ենոքյան

«Մեդիա պաշտպան» նախագծի ղեկավար




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Андрей Рублёв

Рублев не прошел в третий раунд турнира серии "Мастерс" в Индиан-Уэллсе






В Мытищах мужчина на угнанной машине такси протаранил четыре автомобиля

В подмосковный Росреестр в феврале подали около 148 тысяч заявлений на учетно-регистрационные действия

Марина Романова стала директором МФЦ Минэкономразвития Чувашии

МИД России предупредил Лондон о последствиях шпионского скандала в посольстве