ԱԱԱ-2018. Գարեթ Բեյլը նոր ցուցանիշ է գրանցել
Աշխարհի 2018թ. ակումբային առաջնության կիսաեզրափակչի խաղում Մադրիդի «Ռեալը» հաղթեց ճապոնական «Կասիմա Անտլերսին» 3:1 հաշվով:
Մադրիդյան ակումբի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը: Այսպիսով, ֆուտբոլիստը դարձավ Աշխարհի ակումբային առաջնության պատմության երրորդ ֆուտբոլիստը, ով կարողացել է հեթ-տրիկի հեղինակ դառնալ մրցաշարում:
Ավելի վաղ նման հաջողության են հասել «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը (2015 թվական), և «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (2016 թվական):