Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխտնօրեն Կարեն Կարապետյանն ամփոփել է անցնող տարին և նշել 2019-ի նպատակները

0

Հայազգի գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբում ամփոփել են անցնող տարվա արդյունքները և պատմել 2019-ի ծրագրերի մասին: Ընկերության փոխտնօրեն Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ 2018-ին հաջողվել է իրականացնել հիմնականը:

«Երկար տարիներ «Տաշիրն», ավանդաբար, ընկալվել է որպես կոմերցիոն անշարժ գույքի շուկայի առաջատար, սակայն վերջին տարիներին իրավիճակը փոխվել է: Այսօր «Տաշիրին» արդեն ճանաչում են որպես մայրաքաղաքի բնակարանային շուկայի խոշոր ներկայացուցչի: Մոտ ապագայում դա կդառնա խմբի զարգացման ռազմավարական ուղղությունը», – ասել է Կարեն Կարապետյանը РБК-ին տված հարցազրույցում:

Ինչպես նա նշել է, մինչև 2019-ի ավարտը նախատեսվում է շահագործման հանձնել շուրջ 150 000 քառ. մետր մակերեսով բնակտարածք Սկոլկովո թաղամասում, ինչպես նաև Ambassador Gold Club և Onyx Deluxe պրեմիում դասի բնակելի համալիրները Մոսկվայում:

Մեկնաբանելով ընկերության հնարավոր մասնակցությունը Մոսկվայի բարեկարգման ծրագրին՝ գործարարը նշել է, որ «Տաշիրը» մշտապես մասնակցել է բոլոր նշանակալի քաղաքային նախագծերին, և այդ համատեքստում բարեկարգման ծրագիրը բացառություն չէ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Տաշիր» ընկերությունների խումբը 48-րդ հորիզոնականն է զբաղեցրել Forbes-ի «Ռուսաստանի 200 խոշորագույն մասնավոր ընկերությունների» 2018-ի ցանկում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса