Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

ԱՄՆ պաշտպանության նախարարը թողնում է պաշտոնը Թրամփի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով

0

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը 2019-ի փետրվարի վերջին կհեռանա պաշտոնից:

Պենտագոնի ղեկավարն իր հրաժարականի մասին ԱՄՆ նախագահին հայտնել է պաշտոնական նամակով, որում նշված է, որ լքում է պաշտոնը Թրամփի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:

«Դուք իրավունք ունեք Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակել մի մարդու, ում մոտեցումներն ավելի են համընկնում են Ձեր հայացքների հետ: Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ ես հրաժարական տամ», - ասված է Մետիսի գրած նամակում:

Չնայած դրան՝ ԱՄՆ նախագահը բարձր է գնահատել Ջեյմս Մետիսի ներդրումը պաշտպանական ոլորտում արձանագրված առաջընթացի մեջ, մասնավորապես՝ սպառազինության ձեռքբերման, ամերիկյան զորքերի վերապատրաստման գործում: Թրամփը շնորհակալություն է հայտնել Մետիսին մատուցած ծառայության համար և խոստացել առաջիկայում հրապարակել պաշտպանության նոր նախարարի անունը:

Նշենք, որ Ջեյմս Մետիսը Պենտագոնի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2017 թվականի հունվարի 20-ին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса