Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

«Ժողովուրդ». ԱԺ ընդդիմադիր փոխնա­խագահի ընտրությանն անհրաժեշտ կլինեն «Իմ քայլի» ձայները. նրանք էլ ավելի հակված են աջակցելու ԲՀԿ-ի թեկնածուին

0

«ԲՀԿ-ԼՀԿ հեռահար հակամարտության առաջին փորձությունը սպասվում է նորընտիր խորհրդարանի առաջին նիստին: Բանն այն է, որ օրենսդրությունը պահանջում է՝ ԱԺ փոխնախագահներից մեկը պետք է լինի ընդդիմադիր խմբակցությունից:

Հիմա և´ ԼՀԿ-ն, և´ ԲՀԿ-ն հայտարարել են իրենց թեկնածուն ու­նենալու մասին: ԼՀԿ-ն առաջադրելու է Մանե Թանդիլյանին: ԲՀԿ-ն դեռ քննարկումների մեջ է. թեկնածունե­րի թվում են Արթուր Գրիգորյանը, Նաիրա Զոհրաբյաևը, Միքայել Մելքումյանը: Բայց հիմա ամեն ինչ «Իմ քայ­լը» դաշինքի «ձեռքերում է»:

Ի վերջո, Ազգային ժողովի նախագահը, փոխնախագահներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: 132 հոգանոց խորհրդարանում տեղերի մեծամասնությունը՝ 88-ը, «Իմ քայլը» դաշինքինն է, ու ԱԺ ընդդիմադիր փոխնա­խագահի ընտրությանը պարզ է՝ անհրաժեշտ կլինեն «Իմ քայլի» ձայները:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկու­թյուններով՝ «Իմ քայլը» դաշինքի ներսում ավելի հակված են աջակցելու ԲՀԿ-ի թեկնածուին՝ հաշվի առնելով փաստը, որ դա ԱԺ-ում երկրորդ քաղաքական ուժն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса