Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Լուծարվող նախարարությունների աշխատակիցները երթով շարժվում են դեպի Կառավարություն. նրանք հանդիպում են պահանջում Ն. Փաշինյանի հետ

0

Լուծարվող նախարարությունների աշխատակիցները երթով շարժվում են դեպի Կառավարություն՝ վարչապետին ներկայացնելու համար իրենց հիմնավորումները, թե ինչու նախարարությունները չպետք է փակվեն:

Սփյուռքի նախարարության ներկայացուցիչ Լրոն Անտոնյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ անթույլատրելի է, որ 7-8 մլն Սփյուռք ունեցող պետությունը լուծարի համապատասխան նախարարությունը:

Նա ընդգծեց, որ նախարարությունում նոր թափով մշակվել են հայրենադարձության ծրագրեր, որոնք փաստացի կյանքի կոչել այլևս չեն կարողանա:

«Մեր նախարարի դիրքորոշումը եղել է նախարարությունը պահելը, իր ձեռքերը ծալած չեն, կփորձի իր քայլերը կատարել: Մենք փաստացի ունենք 10 վարչություններ, բաժիներ, վարչության պետեր, աշխատակիցներ. ստացվում է, որ օպիտմալացման արդյունքում Սփյուքից այստեղ բերելու փոխարեն արտագաղթի տեմպերն ենք ավելացնում»,- շեշտեց նա:


10։03

Բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարություն, որտեղ կհանձնեն իրենց բաց նամակը։

09:30

Մշակույթի նախարարության աշխատակիցները նախարարության շենքի դիմաց գործադուլ են իրականացնում:

Աշխատակիցները բողոքում են նախարարությունների օպտիմալացման/միավորման դեմ: Նրանք դիմում-բողոք են պատրաստել հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անունով:

Աշխատակիցները բողոքում են, որ իրենց ոչ ոք օպտիմալացման մասին տեղյակ չի պահել:

«Մեզ միայն երեկ գրություն է ուղարկվել, որ նախարարությունը մի մասով միանում է Կրթության նախարարությանը, մյուս մասով՝ Քաղաքաշինության կոմիտեին»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Աշխատակիցները պնդում են, որ ոչ մի մասնագիտական, հանրային քննարկում չի եղել:

«Չգիտեմ՝ ովքեր են որոշել, ինչպես են որոշել. ինչպե՞ս կարելի է փակել նման կարևոր կառույցը»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:  

Նշենք, որ բողոքի ակցիային ներկա են նաև այլ գերատեսչությունների աշխատակիցներ: 

Մասնավորապես, Սփյուռքի նախարարության աշխատակիցը նշում է,որ իրենց գերատեսչության գործառույթները շատ կարևոր են, և նախարարության լուծարումը դեմոգրաֆիական նոր խնդիրների կհանգեցնի: 

Հիշեցնենք, որ Կառավարության կառուցվածքի վերաձևավորման արդյունքում ՀՀ նախարարությունների թիվը 17-ից կհասնի 12-ի։

Փոփոխությունների համաձայն՝ լուծարվելու է Սփյուռքի նախարարությունը։ Տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կդառնա կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարարություն։ Տնտեսական զարգացման ու ներդրումների և գյուղատնտեսության նախարարությունները կմիավորվեն։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը կմիանա տարածքային կառավարման ու զարգացման նախարարությանը։ Մշակույթի, սպորտի ու երիտասարդության նախարարությունները կմիավորվեն կրթության և գիտության նախարարությանը։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса