Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Երևանի ավագանու արտահերթ նիuտը՝ ուղիղ. օրակարգում 11 հարց է

0

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, գումարվել է Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ: Օրակարգում ընդգրկված է 11 հարց:

Նախագծերից մեկով նախատեսվում որպես նվիրատվություն ընդունել 85 մլն 32 հազար ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով նոր տոնածառը համապատասխան լույսերով և խաղալիքներով:

Ավագանին քննարկելու է նաև «Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը գույք նվիրաբերելու մասին հարցը:

Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի մարտի 19-ի N622-ն որոշման մեջ փոփոխություն կկատարվի, որով ուժը կորցրած կճանաչվի Երևան քաղաքի ավագանու «Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին լիազորություններ վերապահելու մասին» որոշումը:

«Հաշվի առնելով, որ աղբահանության վճար վճարողների շրջանակը գրեթե նույն է, ինչ գույքահարկի, հողի հարկի և հողի վարձավճարներ վճարողների շրջանակը, նպատակահարմար է աղբահանության վճար վճարողներին հաշվառելու, աղբահանության վճարը հաշվարկելու, ինչպես նաև այդ վճարը համայնքի բյուջե կամ արտաբյուջետային հաշիվ գանձելու և օրենքով նախատեսված Երևանի քաղաքապետի այլ լիազորությունները պատվիրակել միայն Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին, որոնք կիրականացնեն նշված լիազորություններն իրենց աշխատակազմերիմիջոցով և որի արդյունքում կխնայվեն նաև որպես ծառայության գին և նվիրատվություն վճարվող գումարները»,- ասվում է նախագծում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса