Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն է տվել Մակրոնի սոցիալ-տնտեսական փոփոխությունների փաթեթին

0

Ֆրանսիայի Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից առաջարկված փոփոխությունների փաթեթը, որն իր մեջ ներառում է «դեղին անթև բաճկոնների» զանգվածային բողոքի ակցիաներից հետո Մակրոնի խոստացած սոցիալական ու տնտեսական բարեփոխումները:

Ինչպես փոխանցում է RT հեռուստաալիքը, իշխանությունների նախաձեռնած արտակարգ միջոցներին կողմ են քվեարկել 153 պատգամավոր, դեմ են եղել 9-ը, խորհրդարանի 58 անդամ նախընտրել են ձեռնպահ մնալ:

Այժմ փաստաթուղթը պետք է փոխանցվի Ֆրանսիայի Սենատ:

Հիշեցնենք, որ «դեղին անթև բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը: 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса