Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

ԶԼՄ-ներ. «Արսենալը» հունվարին պատրաստ է վաճառել Օզիլին

0

Լոնդոնի «Արսենալը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստ է առաջարկներ դիտարկել գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլի տրանսֆերի շուրջ, հայտնում է The Independent-ը:

 

Աղբյուրի փոխանցմամբ, «զինագործների» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին գոհ չէ կիսապաշտպանի` մարզումների և խաղերի ժամանակ աշխատանքից, ենթադրելով, որ իր սաները պետք է պրեսինգի դիմեն ու խաղադաշտում ավելի քրտնաջան աշխատեն:

 

Օզիլը չի ընդգրկվել անգլիական լիգայի Գավաթի քառորդ եզրափակչի` «Տոտենհեմի» հետ խաղի հայտացուցակում (0:2): Իսպանացի մասնագետն այս որոշումն անվանել է «տակտիկական»:

 

«Յուրաքանչյուր ֆուտբոլիստ հետաքրքրված է մարզչի գաղափարներով, բացի Օզիլից»,- նշում է աղբյուրը:

 

Գերմանացին Մադրիդի «Ռեալից» «Արսենալ» է տեղափոխվել 2013 թվականին 42,5 մլն ֆունտի դիմաց (47,5 մլն եվրո):

 

Ընթացիկ մրցաշրջանում Օզիլը 11 հանդիպման է մասնակցել, որոնցում 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса