Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2018

Երևանի ավագանին «ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիային» նվիրեց շինություն՝ մարզասրահ հիմնելու նպատակով. կներդրվի 80 մլն դրամ

0

Ավագանին որոշմամբ «ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիա» ՀԿ-ին նվիրաբերվեց 287.92քմ մակերեսով շինությունը՝ մարզասրահ հիմնելու նպատակով:

«Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Զ.Անդրանիկի փողոցի հ.40/3 հասցեում գտնվող 287.92քմ մակերեսով շինությունը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 337.28քմ մակերեսով հողամասը նվիրաբերել «Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը հաշմանդամություն ունեցող անձանց համարհարմարեցված մարզասրահ հիմնելու նպատակով»,- ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչություն պետ Արսեն Ամյանը:

Շենքը նախկինում հանդիսացել է կաթսայատուն, որը սպասարկել է հարակից տարածքում գտնվող շենքերը, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո արդեն 3-րդ տասնամյակն է, որ չի գործում և գտնվում է անբարեկարգ վիճակում: Կաթսայատունը մարզասրահ դարձնելու համար միջազգային կազմակերպության կողմից 80 մլն դրամ ներդրում կարվի: «ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիա» ՀԿ-ն պարտավորվում է 2 տարվա ընթացքում ավարտել վերանորոգման աշխատանքները:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса